Մատչելի հղումներ

Ռուս-թուրքական ներկայիս տարաձայնությունների ազդեցությունը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա


Russian President Vladimir Putin shakes hands with Turkey's President Recep Tayyip Erdogan
Russian President Vladimir Putin shakes hands with Turkey's President Recep Tayyip Erdogan

Ըստ Վաշինգտոնում անցկացված քննարկմանը, ռուս-թուրքական հարաբերությունները մեծացնում են տարածաշրջանի անկայունությունը՝ հատկապես բացասաբար ազդելով հայ-ադրբեջանական հարաբերությունների և ղարաբաղյան հիմնախնդրի վրա:

«Սենթրալ Էյժա-Քոքասիս» վերլուծական հաստատության ֆորումում քննարկվել է ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացման ազդեցությունը Կենտրոնական Ասիայի, Կովկասի, ինչպես նաև՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա:

Russian President Vladimir Putin
Russian President Vladimir Putin

Ըստ ֆորումի մասնակիցների, Ռուսաստանը և Թուրքիան միշտ էլ համաձայնել են էներգիայի և ընդդիմադիր խմբավորումների առումով: Սակայն Սիրիայի կառավարության շուրջ այս երկու երկրները միշտ էլ տարաձայնություններ են ունեցել, ինչը վտանգավոր է տարածաշրջանի համար:

Ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումը Թուրքիայի համար ևս մեկ մեծ խնդիր է, ի հավելումն ներգաղթյալների խնդիրներին, Եվրամիություն մուտք գործելու ջանքերին և երկրում ընդդիմության դեմ պայքարի խնդրին:

Ռուսաստանը ներկայումս նույնպես շատ խնդիրներ ունի, սակայն նոր հնարավորություններ է փնտրում: Ռուսաստանը ներկայացրել է ազգային անվտանգության նոր ծրագիր, ինչի գերագույն նպատակն է բոլորին ցույց տալ դրա հզոր լինելու հանգամանքը:

S. Frederick Starr , Chairman of CACI
S. Frederick Starr , Chairman of CACI

«Սենթրալ Էյժա-Քոքասիս» վերլուծական հաստատության նախագահ Ֆրեդրիք Սթարրի խոսքերով, ռուս-թուրքական հարաբերությունները մեծապես ազդում են հայ-ադրբեջանական հակամարտության վրա:

«Ռուս-թուրքական հարաբերությունները մեծացնում են տարածաշրջանի անկայունությունը: Այս ամենի արդյունքում Հայաստանը լայնորեն զինվում է և ավելի ընկղմվում Մոսկվայի ազդեցության տակ, ինչին իմ կարծիքով, Թուրքիան շուտով կարձագանքի: Ադրբեջանը բարդ իրավիճակում է հայտնվել։ Նավթամուղը խոշոր ծրագիր է, և եթե դրությունը վատթարանա, այն սպառնալիքի տակ կհայտնվի»:

Սթարի խոսքերով, Արևմուտքը պետք է արձագանքի այս իրադարձություններին, սակայն դեռևս ձեռնպահ է մնում:

Խորհրդային Միության փլուզումից հետո ռուս-թուրքական հարաբերությունները նշանակալի դեր են ունեցել տարածաշրջանի համար: Մի կողմից Հայաստանը Թուրքիայի հետ գրեթե հարաբերություններ չունենալով՝ կախվածության մեջ է ընկել Ռուսաստանից: Մյուս կողմից էլ՝ Ադերբեջանը Թուրքիայի հետ գերազանց հարաբերություններ ունի։ Ինչպես էրդողանն է նշել, երկու երկրների միջև նույնիսկ տնտեսական համագործակցության աճ կարող է լինել:

Ըստ ԱՄՆ-ի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի Ռուսական և Եվրասիական բաժնի ղեկավար Օլգա Օլիքերի, Ադրբեջանը Ռուսաստանից զենք է գնում, մինչդեռ Հայաստանը Ռուսաստանից անվճար է զենք ստանում, ինչը բացասաբար է ազդում ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա:

Svante Cornell, Director, CACI
Svante Cornell, Director, CACI

«Սենթրալ Էյժա-Քոքասիս» վերլուծական հաստատության տնօրեն Սվանթե Քորնելլն էլ անդրադարձել է այս լարված իրավիճակի ազդեցությանը Ղարաբաղի հարցում:

«Կարծում եմ այս ամենը արդեն իսկ անկայուն տարածաշրջանը ավելի են անկայունացնում: Նկատում ենք զգալի և ակտիվ փոփոխություններ արտաքին քաղաքական ուժերի միջև: Այժմ ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացման հիմնական ազդեցությունը կլինի Ադրբեջանի և Հայաստանի վրա: Չի բացառվում, որ Սիրիայի վերաբերյալ Ռուսաստանի և Թուրքիայի կարծիքների հակասությունը տարածվի նաև Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ»:

Turkish President Recep Tayyip Erdogan
Turkish President Recep Tayyip Erdogan

Չնայած ռուս-թուրքական տարաձայնություններին, Անկարայում ահաբեկչական հարձակումից հետո Ռուսաստանը ցավակցական ուղերձ էր հղել Թուրքիային: Ոմանց կարծիքով, դա երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման նշան է, սակայն ըստ Ռուսաստանի, միայն Անկարայի ներողության խնդրանքը կարող է տանել դեպի հարաբերությունների կարգավորում, ինչը շատերի կարծիքով, հավանական չէ:

Մասնագետների կարծիքով, ներկա դրությամբ այս երկու երկրների միջև տարաձայնությունները անհապաղ վտանգ չեն ներկայացնում, սակայն կարող են երկարաժամկետ բարդությունների պատճառ դառնալ:

Ռուս-թուրքական ներկայիս տարաձայնությունների ազդեցությունը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա
please wait

No media source currently available

0:00 0:02:27 0:00

XS
SM
MD
LG