Մատչելի հղումներ

՝՝Սիրիահայերն ու մյուս քաղաքացիները պիտի մնան Սիրիայում՛՛. Վերապատվելի Հարություն Սելիմյան


Սիրիայում ընդհարումների դադարեցումը շարունակվում է, ինչը ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դը Միսթուրայի խոսքերով, Սիրիայում անցած հինգ տարիների ընթացքում գրանցված ամենաերկարատեւ դադարն է։
Սակայն, ասում է նա. ՝՝Պետք է ընդունել, որ բոլոր դադարների ու հրադադարների ընթացքում, ինչպես այս դեպքում եւս, որոշ տեղերում մարտերը շարունակվում են, ինչպես Համայում, Հոմսում, Լաթաքիայում ու Դամասկոսում՛՛։

Միչնեւ 2Օ13 թվականին Սիրիայում քաղաքացիական պատերազմի բռնկումն այստեղ ավելի քան 1ՕՕ հազար հայ էր ապրում։ ՝՝Այսօր մնացել է մոտ 23 հազար հայ՛՛, ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի հայկական ծառայությանը ՝՝Սկայպ՛՛-ի միջոցով Հալեպից պատմում է Սիրիայի Հայ ավետարանական եկեղեցու առաջնորդ Վերապատվելի Հարություն Սելիմյանը։

Սիրիայում հիմնովին ու մասնակի կործանվել է 3 եկեղեցի, որոնց մեծ մասը՝ Հալեպում։ Այս օրերին սակայն Հայկական եկեղեցին կրոնական ու էթնիկ մյուս փոքրամասնությունների հետ կազմել է ուրույն հարաբերություններ ու ամեն ամիս հանդիպումներ անցկացնելով, քննարկում են ծառացած խնդիրները, մարտահրավերներն ու անելիքները։

Սիրիայի հարցով փորձագետներն ասում են, թե ճգնաժամի մեջ հայտնված կողմերը պետք է ջանք չխնայեն քաղաքական բանակցություններ սկսելու համար, եթե ուզում են այստեղ հաստատել հարատեւ խաղաղություն։ Բրուքինգսի հաստատության վերլուծաբաններից Ստիվըն Հեյդեմանի խոսքերով.

՝՝Այժմ կարճ ժամանակով բացվել է մի պատուհան, որը պիտի օգտագործվի քաղաքական գործընթացների համար։ Սակայն, եթե այս ժամանակահատվածը բաց թողնվի, հակամարտությունը հավանաբար կվերսկսվի անցած հինգ ամիսների պես ուժգին՛՛։

Եվ Հարություն Սելիմյանը հորդորում է միջազգային համայնքին անել հնարավորինս՝ զինադադարը լիովին ուժի մեջ մտցնելու ու բանակցություններ սկսելու համար։

ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դը Միսթուրան նախատեսել էր Սիրիայի կառավարության ու ընդդիմության միջեւ բանակցություննեըը վերսկսել մարտի առաջին տասն օրերի ընթացքում։

Սակայն միջազգային համայնքի նպատակը պիտի լինի ոչ թե Սիրիայի բնակչության համար գաղթի ճանապարհ ապահովելը, այլ՝ այստեղ նրանց պահելը, ասում է Վերապատվելի Հարություն Սելիմյանը։

Տուն վերադառնալը ու այն վերակառուցելը մի իղձ է Սիրիայի մեծաթիվ հայերի համար։

Վերապատվելի Հարություն Սելիմյանը հավատացած է, որ Սիրիայի շատ ու շատ քաղաքացիներ, այդ թվում՝ շատ մեծ թվով հայեր են վերադառնալու Սիրիա, երբ այս պատերազմն ավարտվի։

XS
SM
MD
LG