Մատչելի հղումներ

"Թուրքիան չի կարող լինել անկողմնակալ միջնորդ ԼՂ-ի բանակցություններում"


Ֆրենք Փալոուն եւ Ադամ Շիֆ
Ֆրենք Փալոուն եւ Ադամ Շիֆ

ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամները լուրջ մտահոգություն են հայտնել ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Դանիել Բաերի հայտարարության կապակցությամբ: Վերջինս հայտարարել էր, թե Թուրքիան “արժեքավոր” դեր ունի Լեռնային Ղարաբաղի շուրջ միջնորդական ջանքերում:

Ինչպես Կոնգրեսում Հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրենք Փալոունն է ասել. “Ես մտահոգված եմ Մինսկի խմբում Թուրքիայի դերը գովերգելու Բաերի հայտարարությամբ: Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի նկատմամբ Թուրքիայի գործուն ու բացահայտ աջակցությունը ակնհայտ էր ամենասկզբից, եւ նման հայտարարությունը միայն կարող է ծառայել բանակցությունները բարդացնելուն”:

Ներկայացուցիչների պալատի Հետախուզության հարցերով հանձնաժողովի անդամ Ադամ Շիֆի խոսքերով, “Թուրքիայի ցուցաբերած վարքը եւ Բաքվին այդ երկրի անվերապահ աջակցությունը հաշվի առնելով` այն որեւէ կերպ չի կարող համարվել չեզոք միջնորդ”: Այնուհետեւ նա խոսել է սահմանների երկայնքով դիտորդ սարքավորումներ տեղադրելու կարեւորության մասին, ու շեշտել, որ այս առաջարկը պետք է աջակցեն բոլոր երկրները:

XS
SM
MD
LG