Մատչելի հղումներ

Օբամա. գաղթականները միշտ եղել են տնտեսության շարունակական կենսունակության աղբյուրը


Ամերիկան ճգնաժամից դուրս եկավ ավելի արագ, քան ցանկացած այլ զարգացած պետություն, եւ խոշորագույն գլոբալ տատանումների պայմաններում մենք մնացինք աշխարհի ամենաապահով եւ խելացի ներդրումը:

Ես միշտ կիսել եմ մեր առաջին հանրապետական նախագահ Աբրահամ Լինքոլնի հավատը, որ երկրի ղեկավարությունը պետք է միասնաբար իրագործի այն, ինչ հնարավոր չէ իրագործել միայնակ՝ ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնի, կրթի աշխարհի լավագույն աշխատուժը, ներդրումներ կատարի առաջատար հետազոտությունների մեջ, որպեսզի ձեռնարկատերերը կարողանան այդ հետազոտություններն օգտագործել նոր ապրանքներ եւ ծառայություններ ստեղծելու համար, շուկայում հիմնարար կանոններ սահմանի, որոնք կխթանեն նորարաությունն ու արդար մրցակցությունը, դրանով իսկ ապահովելով շուկայական տնտեսության բարգավաճումը եւ ապահովագրելով բոլորիս կյանքը վայրիվերումներից: Մեզ անհրաժեշտ է նաեւ ողջունել մեզ մոտ ձգտող գաղթականներին, այլ ոչ թե նսեմացնել նրանց, քանի որ նրանք միշտ եղել են տնտեսության շարունակական կենսունակության եւ եռանդի աղբյուրը:

Պատճառը, որն ինձ այդքան համոզմունք է հաղորդում մեր ապագայի նկատմամբ, մեր կառավարությունը կամ մեր ՀՆԱ-ի չափը չէ, ոչ էլ՝ մեր ռազմական ներուժը. պատճառն այն է, որ այս երկրի բոլոր բնակիչները, անկախ իրենց եկամուտից, տեսքից, հավատքից կամ ծագումից, հավատում են, որ եթե մարդիկ այս երկրում քրտնաջան աշխատում են, կարող են հասնել հաջողության:

XS
SM
MD
LG