«Նյու Յորք Թայմս» ամերիկյան պարբերականը «Դարեր վերապրած Հայ Եկեղեցին ժամանակակից խոչընդոտների առջև է կանգնած» խորագրով իր հոդվածում անդրադարձել է սեպտեմբերի 24-ից 27-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում անցկացված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովին, որին մասնակցել են Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության 62 արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ:
Հոդվածում ասված է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առջև ներկայում կանգնած են բազմաթիվ խնդիրներ, այս թվում՝ եկեղեցի կանոնավոր հաճախող հավատացյալների թվի նվազեցման խնդրի լուծումը:
«Աշխարհում եկեղեցին ունի ավելի քան ինը միլիոն հետևորդ, որոնք հիմնականում բնակվում են Հայաստանից դուրս: Վիճակագրական տվյալների համաձայն, հայերի ավելի քան 98 տոկոսն իրենց քրիստոնյա են համարում, սակայն միայն ութ տոկոսն է նշում, որ շաբաթն առնվազն մեկ անգամ եկեղեցի են հաճախում, ինչը վկայում է այն մասին, որ անկախության 22-րդ տարին բոլորած Հայաստանը դեռևս չի հաղթահարել պարտադրած աթեիզմի ժառանգությունը», - գրում է պարբերականը:
«Նյու Յորք Թայմս»-ի հոդվածի համաձայն, Եկեղեցու առաջնորդների շարքում պահպանվում են խորը տարաձայնություններ:
«Հայ Եկեղեցու բաժանվածության հետ կապված ամբողջ իրավիճակը չի լուծվել: Այո, սա եպիսկոպոսաց ժողով է, սակայն եկեղեցին միասնական չէ», - պարբերական վկայությամբ ասել է լարվածությունը չսաստկացնելու նպատակով իր անունը հրապարակելուց հրաժարված արևմտահայ արքեպիսկոպոսներից մեկը:
«Նյու Յորք Թայմս»-ի հոդվածում մեջ են բերվում նաև Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Քեշիշյանի խոսքերը, ով հերքել է Հայ Եկեղեցու շարքերում որևէ բաժանվածության առկայությունը:
«Մենք մեկ եկեղեցի ենք: Մեկ ժողովուրդ ենք: Մենք ունենք մեկ առաքելություն: Ունենք երկու կաթողիկոս, և դրանով մենք հարուստ ենք՝ սա եկեղեցու հարստության արտահայտում է», - ասել է Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսը:
Ըստ պարբերականի, Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսն իր հերթին, հանդես գալով Եպիսկոպոսաց ժողովին մասնակցած 62 եպիսկոպոսների առջև, ասել է, որ եկել է համախմբվելու ժամանակը:
«Այս բոլոր տարաձայնություններն ու վարչական բաժանվածությունը չի նպաստում միասնական բարեփոխումների իրականացման: Մենք մեկ դարով հետ ենք մնացել եկեղեցին արդիականացնելու հնարավորությունից», - նշել է Գարեգին Բ Կաթողիկոսը՝ հավելելով. «Եկել է բոլոր ուժերը համախմբելու ժամանակը»:
Երուսաղեմում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եկեղեցական և արտաքին հարաբերությունների տնօրեն, Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանի համաձայն, ժողովի ընթացքում առաջնահերթություն է տրվել Հայոց ցեղասպանության նահատակներին սրբացնելու խնդրին: Ըստ պարբերականի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից նոր սրբացումներ չեն կատարվել՝ սկսած 1500-ական թվականներից:
«Մենք, այսօր ապրող եպիսկոպոսներս ու արքեպիսկոպոսներս, բոլորս Հայոց ցեղասպանության վերապրածների ժառանգներ ենք: Մենք բոլորս ենք վերապրել ցեղասպանությունը, և սա է այս ժողովի շարժիչ ոգին», - ասել է Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը: