Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում գործազրկությունն ավելի քիչ է, քան Օբամայի իշխանության առաջին օրը


ԱՄՆ-ում այսօր աշխատանք ունեցողների թիվն ավելի մեծ է, քան 2ՕՕ9 թվականի հունվար ամսին, երբ Բարաք Օբաման ստանձնեց նախագահի պարտականությունները։
Երկրի Աշխատանքի նախարարության վերջին զեկույցի տվյալները հակակշիռ են նախագահական թեկնածու Միթ Ռոմնիի գլխավոր այն պնդումներին, թե ԱՄՆ-ում Օբամայի իշխանության տարիներին իրենց աշխատանքներից զրկվել են հարյուր հազարավոր մարդիկ։

Ռոմնին նախընտրական արշավն ուրբաթ օրը շարունակում էր Փենսիլվանիա նահանգում, երբ հրապարակվեց զեկույցը, որի համաձայն չնայած 13 միլիոնանոց գործազրկությանը, մինչեւ մարտ ամիսն ընկած 12 ամիսների ընթացքում այստեղ ավելացել է 4ՕՕ հազար աշխատատեղ։ Դա նշանակում է, որ ԱՄՆ-ում աշխատանքային շուկայի տվյալները 125 հազարով գերազանցում են այն ցուցանիշը, որն առկա էր մինչեւ Օբամայի կողմից Սպիտակ տան ղեկի ստանձնումը։

Այս տվյալները մի նոր հարված են համարվում Միթ Ռոմնիի համար, որի վարկանիշը շարունակում է անկում ապրել հատկապես այն տեսահոլովակի ցուցադրումից հետո, որտեղ նա իր հարուստ աջակիցներին ասում է, թե ամերիկացիների 47 տոկոսը հարկ չեն մուծում պետությանը եւ իրենց համարում են ՝՝զոհեր՛՛ որպեսզի օգնություն ստանան պետությունից։

Հարցումները ցույց են տալիս նաեւ, որ Օբաման այսօր նշանակալի առավելություն ունի Ռոմնիի նկատմամբ։
XS
SM
MD
LG