«Հայ որբերի գորգը» գործած էր որբերի կողմից 1920-ականներին և ներկայացվել էր ԱՄՆ-ի Սպիտակ տանը 1925-ին: Գորգի վրա պատկերված բույսերն ու կենդանիները նշանավորում են Եդեմի այգիները, որոնք շատ հեռու էին 1915 թվականի զարհուրելի իրադարձություններից, երբ փլուզվող և ծերացող Օսմանյան կայսրությունը սկսել էր իր հայազգի բնակչության բնաջնջման արշավը: Ժամանակակից առաջին համակարգված ցեղասպանության իրականացման հետևանքով, տարբեր գնահատականների համաձայն, զոհվել է 1-ից 1,5 միլիոն մարդ»:
Այսպես է սկսվում ամերիկյան «Վաշինգտոն Փոստ» օրաթերթում օրերս հրապարակված հոդվածը, որի համաձայն Հայոց ցեղասպանության հետևանքով որբ մնացած ավելի քան 100 հազար երեխաներին օժանդակություն էր տրամադրել ԱՄՆ-ի միջոցներով գործող Մերձավոր Արևելքի Նպաստամատույց ընկերությունը, որն օգնել էր «Հայ որբերի գորգը» գործած աղջիկներին տեղափոխել ապահով վայր: Գործը ստեղծվել է այժմյան Լիբանանի Ղազիր քաղաքում՝ որպես ԱՄՆ-ի կողմից տրամադրված օգնության համար երախտապարտության նշան:
Ըստ «Վաշինգտոն Փոստ»-ի, կային հույսեր, որ արդեն մոտ 20 տարի շարունակ պահեստում գտնվող գորգը հնարավոր կլիներ ցուցադրել «Սմիթսոնիան» թանգարանի կողմից Հակոբ Մարտին Դերանյանի «Նախագահ Քալվին Քուլիջն ու Հայ որբերի գորգը» նոր գրքի դեկտեմբերի 16-ին կայանալիք շնորհանդեսի ժամանակ:
«Վաշինգտոն Փոստ»-ի վկայությամբ, «Սմիթսոնիան» կազմակերպության Ասիայի մշակութային պատմության ծրագրի տնօրեն Փոլ Մայքլ Թեյլորը, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնն ու ԱՄՆ-ի Սպիտակ տան կուրատոր Ուիլյամ Օլմանն այս տարվա հունվարին քննարկել էին միջոցառման ժամանակ գորգը ցուցադրելու հնարավորությունը, «սակայն այժմ պարզ է, որ գորգը խորը պահեստից լույս աշխարհ չի բարձրանա»:
Հոդվածում մեջ է բերվում «Հայ որբերի գորգը» տրամադրելու դիմումին ԱՄՆ-ի Սպիտակ տան կողմից ներկայացված պատասխանը, որի համաձայն «Ղազիրի գորգը հիշեցնում է Հայաստանի և Միացյալ Նահանգներ ժողովուրդների միջև սերտ հարաբերությունների մասին»:
«Ցավում ենք, որ այժմ չկա գորգը տրամադրելու հնարավորություն», - ասված է ԱՄՆ-ի Սպիտակ տան հայտարարության մեջ:
«Սմիթսոնիան» թանգարանում Հակոբ Մարտին Դերանյանի «Նախագահ Քալվին Քուլիջն ու Հայ որբերի գորգը» գրքի մոտալուտ շնորհանդեսի ժամանակ «Հայ որբերի գորգը» ցուցադրելուց հրաժարվելու մասին ԱՄՆ-ի Սպիտակ տան որոշման դեմ արշավ է մեկնարկել Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմի ղեկավար Դենիս ՄըքԴոնոուին հասցեագրված նամակում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը հիշեցրել է, որ «Հայ որբերի գորգը ստանալուն պես, ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն այն ժամանակ զբաղեցնող Քելվին Քուլիջը գրել է. «Այս գորգը պատվավոր տեղ պետք է զբաղեցնի Սպիտակ տան մեջ, որտեղ այն ամեն օր կծառայի որպես հիշեցում աշխարհում բարի կամքի մասին»:
«Դիմում եմ Ձեզ այս ոգով շարունակելու և «Սմիթսոնիան»-ում գեղարվեստի այս պատմական գործը ցուցադրելու, ինչպես նաև Ամերիկայի մարդասիրական արժեքների և հայ ժողովրդի հետ բարեկամության այս հզոր խորհրդանշի հասարակության համար հասանելի ցուցադրման աչքի ընկնող մշտական վայր ապահովելու ճանապարհին առկա խոչընդոտները վերացնելու խնդրանքով», - ասված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, որտեղ մեջ է բերվել Քեն Խաչիկյանի կողմից ԱՄՆ-ի Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարին հասցեագրված նամակը: