Ոչ վաղ անցյալում էր, երբ մարդիկ ձեռքով էին նամակներ գրում, սակայն ժամանակակից տեխնոլոգիաների բուռն զարգացումը դուրս մղեց ձեռագիր նամակագրությունը։ Այժմ, նոր տեխնոլոգիաների շնորհիվ ձեռագիր նամակները կարող են կրկին դառնալ մեր առօրյայի մաս։
ՆԱՍԱ-ն և SpaceX-ը միավորում են ուժերը՝ ուսումնասիրելու մեր մոլորակը, ինչը կարող է աննախադեպ լինել իր ծավալով ու խորությամբ։ Արբանյակները տվյալներ են հաղորդելու մթնոլորտի ու մեր մոլորակի ջրային ռեսուրսների վերաբերյալ։
Վերջերս նախագահ Ջո Բայդենի գրչին արժանացավ բավականին ընդգրկուն մի կարգադրություն, որը կոչված է կարգավորել ԱՄՆ-ում արհեստական բանականության կիրառումը և խթանել ոլորտի զարգացումը։
Օրեգոնի պետական համալսարանի հետազոտողները մշակել են հատուկ գործընթաց, որի շնորհիվ աղտոտված ջրից կարելի է ջրածին ստանալ՝ միաժամանակ մաքրելով այդ ջուրը։
Մերիլենդում գործող շահույթ չհետապնդող կազմակերպությունն օգնում է ներկա և նախկին բանտարկյալներին փոխել իրենց կյանքը՝ նրանց ուսուցանելով ավտոմեխանիկի հմտություններ։
Աշխարհի տարբեր մասերում դրոններով աշխատող լուսանկարիչներն ու օպերատորներն ավելի քան 65 հազար աշխատանք են ներկայացրել են ամենամյա առցանց մրցույթին։
Աշխարհի շատ մասերում մաքուր խմելու ջրի հասանելիությունը հետզհետե ավելի խնդրահարույց է դառնում։ Ամերիկյան ընկերությունը նորարարական տեխնոլոգիայի միջոցով փորձում է լուծել այս խնդիրը Միացյալ Նահանգների անապահով համայնքների համար։