Վերջերս Նյու Յորքում հանգրվանեց Energy Observer լաբորատոր նավը, որի սնուցումը ապահովվում է բացարձակապես վերականգնվող էներգիայի՝ արևի, քամու և ջրի միջոցով։ Անձնակազմը հուսով է, որ այն հիմք կծառայի նոր սերնդի նավաշինության համար։
Գալինա Ժալիբինան և նրա ամուսինը հեռացել են Ռուսաստանից՝ պատերազմի պատճառով։ Մեքսիկայով հասել են ԱՄՆ՝ հանգրվան գտնելով Նյու Յորքում։ Չնայած նոր վայրում հանդիպած դժվարություններին, Գալինան ասում է, որ առաջիկայում չի պատրաստվում վերադառնալ Ռուսաստան։