Բայդենի վարչակազմը անցած ամիս հայտարարեց 6․4 միլիարդ դոլար հատկացման մասին՝ Տեխասում հարավկորեական տեխնոլոգիական հսկայի՝ Samsung-ի նոր համալիր հիմնելու համար, որը զբաղվելու է կիսահաղորդիչների արտադրությամբ։
Արհեստական բանականության նորամուծություններից է կարճ տեքստային հուշումների արդյունքում իրատեսական տեսահոլովակներ գեներացնող ծրագիրը։
ԱՄՆ-ում ընտրությունների կազմակերպման կանոնների պահպանության համար պատասխանատու հանձնաժողովը` 2024 թ. նախագահական ընտրություններին ընդառաջ հայտարարել է, թե իրավասու չէ զբաղվել գովազդում օգտագործվող տեխնոլոգիական կեղծիքներով կամ «դիփֆեյքերով», որոնք ստեղծվում են արհեստական բանականության միջոցով։