Քանդակագործ Ջեֆ Հոլը ժամանակի մեծ մասն անցկացնում է իր արվեստանոցում՝ թիթեղյա տանիքով հարյուրամյա մի ամբարում։ Արվեստագետի մեծագույն ուրախությունն է, երբ իր քանդակները դառնում են մարդկանց առօրյա կյանքի մի մասը:
Ավանդական դասախոսությունների փոխարեն՝ Լորթոնի ավագ դպրոցի ուսուցիչը ստեղծել է պատմությունը դասավանդելու իր ուրույն մեթոդը։ Շոն Միլերն օգտագործում է արվեստի տարբեր ձևեր՝ պատմությանը շունչ հաղորդելու համար՝ ներգրավելով աշակերտներին ստեղծագործական ուսուցման մեջ։
Քսանհինգամյա Դեյ Ջեյ Ջեյմիսոնի մանկությունն անցել է՝ զուրկ մեծահասակների փոխանցած դրական օրինակներից, հասակակիցների կողմից ճնշումներով լի և կյանքի վատ փորձով։ Սակայն Mobile Hope շահույթ չհետապնդող կազմակերպությունն օգնեց Ջեյմիսոնին փոխել իր կյանքը, դառնալ ինքնուրույն։
Ամանի Լայլը միշտ հետամուտ է եղել իր կրքին, հետապնդել է նոր նպատակներ և փոխել կարիերան։ Իր կյանքի վերջին գլխում նա որոշել է բացահայտել նավարկության աշխարհը։