Ինչպես և Միացյալ Նահանգների բնակչության մեծ մասը այնտեղ բնակվող հայերի կարծիքները նույնպես պառակտվում են նախագահի թեկնածուների ընտրության հարցում: Կալիֆոռնիայի, Բոստոնի և Հայաստանի բնակիչները «Ամերիկայի Ձայն»-ին պատմել են իրենց ընտրության մասին:
Յուրաքանչյուր տարի հազարավոր մարդիկ դառնում են Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիներ՝ հպատակագրման հանդիսավոր արարողության ժամանակ՝ երդվելով հետեւել երկրի Սահմանադրությանը եւ օրենքներին։