Հայաստան համահայկական հիմնադրամի համար մեկնարկած դրամահավաքը շարունակվում է:Նյու Ջերսիում ու Նյու Յորքում առանձին անհատներ տարբեր նախաձեռնությունների միջոցով շարունակում են մասնակցել համահայկական դրամահավաքին #VOAArmenian #ԱմերիկայիՁայն #Amerikayidzayn #ArmenianFund #NY #NJ
Նյու Ջերսիի ու Նյու Յորքի հայ համայնքը կիսով չափ սատարում է հանրապետական նախագահի թեկնածուին , կիսով չափ՝ դեմոկրատ: Թեկնածունները տարբեր են , սակայն , երկուսից էլ հայ համայնքի պահանջը նույն է #voa #voaarmenian #amerikayidzayn #uselecton #NY #NJ
Աշխարհի ամենահայտնի կամրջի հարեւանությամբ հնչել է Հայաստանի օրհներգը, կամրջի վրա ծածանվել՝ Եռագույնը: Նյու Յորքի ու Նյու Ջերսիի հայերի հերթական բողոքի նախաձեռնությունը քայլերթ էր՝ Ջորջ Վաշինգթոն կամրջի վրա #VOAArmenian #ԱմերիկայիՁայն #Amerikayidzayn #NagornoKarabakh #Protests #NY #NJ
Նյու Ջերսիից՝ Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին. ԱՄՆ-ից հերթական մարդասիրական օգնությունն է Հայաստան ուղարկվել #VOAArmenian #ԱմերիկայիՁայն #Amerikayidzayn
«Ավրորա» մարդասիրական մրցանակի այս տարվա հասցեատերերն էլ են հայտնի: Նյու Յորքում տեղի ունեցած միջոցառման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին: Ավելի ուշ կազմակերպիչները հայտարարել են՝ հեռարձակումը ընդհատելու վտանգ է եղել`կիբեր հարձակման պատճառով
Ինչպե՞ս դիմանալ պատերազմի հոգեբանական հարվածներին, որպեսզի հետագայում դրանք հոգեկան տրավմաների պատճառ չդառնան. խորհուրդ է տալիս հոգեբանը#VOAArmenian #ԱմերիկայիՁայն #Amerikayidzayn #war #NagornoKarabak
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հայտարարած դրամահավաքին ակտիվ մասնակցում է նաեւ Ամերիկայի հայությունը: Նյու Ջերսիում, օրինակ, խոշոր ներդրումներից բացի, շատ անհատներ նաեւ տարբեր նախաձեռնությունների միջոցով գումար են նվիրաբերում հիմնադրամին #VOAArmenian#ԱմերիկայիՁայն#ArmenianFund
Նյու Յորքում ամերիկահայերի բողոքի նախաձեռնությունից հետո ցուցարարները փակել էին Բրուքլինի կամուրջը #VOAArmenian #ԱմերիկայիՁայն #Amerikayidzayn #NagornoKarabakh #Protests #NY
Բողոքի ցույց Ֆիլադելֆիայում:Ղարաբաղա- ադրբեջանական շփման գծում սկսված ռազմական գործողությունների պատճառով բողոքի երթ է սկսել Սփյուռքի հայությունը
Նյու Յորք եւ Նյու Ջերսի նահանգների հայկական եկեղեցիներում Հայաստանի եւ Ղարաբաղի համար միասնական աղոթք է հնչել եւ մատուցվել հոգեհանգստյան կարգ `ռազմական գործողությունների հետեւանքով զոհվածների հիշատակին
Նյու Յորքում ու Նյու Ջերսիում գործող հայկական մշակութային միությունները, որոնք Սփյուռքում հայապահպանության ամենաակտիվ կենտրոններն են , ամիսներ շարունակ փակել են իրենց դռները ու գոյությունը կիսով չափ պահպանելու համար ՝ տեղափոխվել առցանց հարթակ:
Նյու Ջերսիում այս շաբաթ , իհարկե կորոնայի մուտքը դպրոց կանխելու բազմաթիվ միջոցներ ապահովելուց հետո, վերաբացվեցին գարնանից իրենց դռները փակած որոշ դպրոցներ , սակայն շատերի համար աշխատելու միակ տարբերակը դեռ շարունակում է մնալ առցանց դպրոցը:
Նյու Յորքում Սեպտեմբերի 11-ի զոհերի հիշատակին նվիրված թանգարան այցելելուց հետո` նկարիչ Մհեր Խաչատրյանը յուրօրինակ նկար է ստեղծել:
Եթե աշխարհի շատ երկներում մարդիկ փողոց են փակում ի նշան բողոքի, ապա Նյու Ջերսիի որոշ քաղաքաներում, իհարկե կորոնա համավարակի պատճառով, փողոց են փակում ընթրելու համար։
Արդեն մի քանի շաբաթ է Նյու Ջերզի նահանգի Բերգեն մարզում իր շրջայցերն է սկսել կորոնայի ախտորոշման շարժական կենտրոնը, որտեղ թեստավորումն անցկացնում են ամենաանցավ տարբերակով՝ թքի միջոցով
բեռնել ավելին