Նրանք Հայաստանում տարբեր վերապատրաստման ծրագրեր են իրականացնում:
Կորոնայի պատճառով ԱՄՆ-ում հաստատված սահմանափակումների մեղացումից հետո` մեկ տարի անց, Նյու Ջերսիի Սբ.Ղեւոնդյանց հայկական եկեղեցում Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնին պահպանել են խաղող օրհնելու ավանդույթը:
Մասնակիցներից ոմանք պարզապես նախընտրել են լռել, մի մասն էլ դրական է գնահատել կորոնայի ժամանակ նրա կատարած աշխատանքը, ոմանք` բացասական, սակայն, հրաժարականի հարցում մեծ մասը կարծում է, որ նահանգապետի որոշումը ճիշտ էր:
Մարդիկ երբեմն ստիպված են լինում հետաձգել ակնաբույժի մոտ այցը: Սակայն կա մի ընկերություն, որը հիվանդներին առաջարկում է տեսողության սեփական քննությունը կատարել տանը` սմարթֆոն օգտագործելով:
Սակայն, ըստ նախաձեռնության հեղինակների, ընթերցողների ակտիվության դեպքում գրքերի ցանկը գուցե և ավելացնեն, իսկ ընթերցողները այն կարող են կարդալ նաև ֆիզիկապես:
Ֆիլմի յուրահատկությունը իր ձևաչափի մեջ է, քանի որ իրադարձությունները զարգանում են համակարգչի կամ սմարթֆոնի էկրաններին:
Ամերիկայի Ձայնի հետ զրույցում նշել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: Առիթը՝ Նյու Յորքի հայերի հետ հանդիպումն էր:
Նոր գործիքը օգնում է սոցիալական աշխատողներին ավելի հեշտությամբ գտնել ռիսկային այս խմբում գտնվող երեխաներին:
Ալիսան պրոֆեսիոնալ պարով սկսել է զբաղվել 55 տարեկանից, իսկ 70-ում պլանավորում է գրավել ամերիկյան մրցաշարը
Կովկասյան հրատարակության «Նոր պատերազմ և խաղաղություն» խորագրով ամենամսյա քննարկումների հարթակում կրկին հայ և ադրբեջանցի փորձագետներ էին:Այս անգամ նրանք փորձում էին պատկերացնել Հայաստանյան ընտրություններից հետո հայ-ադրբեջանական հարաբերությունների ապագան
Ամերիկյան Նևադա նահանգում Միշել Դելլեգերը միակ կինն է, ով տղաների բասկետբոլի թիմ է մարզում: Թե որն է նրա մարզչական ոճի յուրահատկությունը, պարզենք տեսանյութում:
Պաշտոնական բացման արարողության ժամանակ հուշարձանից բացի, ուշադրության կենտրոնում էին հայտնվել նրա երկու որդիները՝ արքայազն Ուիլյամն ու Հարրին: Գրեթե բոլոր օբյեկտիվները փորձել են ֆիքսել երկու եղբայրների վերաբերմունքն իրար նկատմամբ:
Ղարաբաղա-ադրբեջանական պատերազմը միավորել է Սփյուռքում ու հատկապես ԱՄՆ-ում գործող հայկական կազմակերպություններին: Ամերիկահայ մի խումբ երիտասարդների ստեղծած «ԱՅՈ» առցանց հարթակում երեք տասնյակից ավելի կազմակերպություն կա: Նրանք միավորվել են` ավելի արդյունավետ աշխատելու և Հայաստանին օգնելու համար
Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը Նյու Ջերսիի հայ համայնքի ամենամեծ ձեռբերումն է , սակայն չի արտացոլում այս հարցում պաշտոնական Վաշինգթոնի դիրքորոշումը
Դերասանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրել է, որ իր «Հիթռեկորդ» նախագծի համար կրկնօրինակող հայ դերասաններ է փնտրում: Հիշեցնեմ , որ նույն նախագծի շրջանակներում դերասանը ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի օրերին Հայաստանի մասին կարճամետրաժ ֆիլմ էլ է ստեղծել
Կոնստանտին Օրբելյանը Նյու Յորքի քաղաքային օպերայի նորանշանակ երաժշտական տնօրենն ու դիրիժորն է: Ամերիկայի Ձայն-ի հետ հարցազրույցում Օրբելյանը նշել է, որ օգոստոսին ավարտվում է իր աշխատանքային պայմանագիրը՝ որպես տնօրեն Հայաստանում, փոխարենը սկսվում է նորը՝ աշխարհի ամենահայտնի օպերաններից մեկում
Որքանո՞վ են չբացահայտված թռչող օբյեկտները վտանգավոր մարդկության համար: Մինչև հունիսի վերջ ՝ Պենտագոնը Կոնգրեսին կներկայացնի անհայտ ծագմամբ թռչող օբյեկտների մասին զեկույցը
1980-ականների վերջերին ՝ ԽՍՀՄ-ում Լենինգրադյան Ռոք Ակումբը դարձավ խորհրդային սահմանափակումների ու հետապնդումների ենթարկվող մարդկանց մտածողության ազատագրողն ու փոփոխությունների պահանջի ճիչը
Օրեր առաջ Բրուքլինում ապրող երգչուհի Տաթև Եղիազարյանը փակել էր իրենց փողոցն ու երգել հայկական , իր հեղինակած կատարումները միայն հարեւաների համար:Կորոնա համավարակն այս բակի աշխուժությունն էլ էր տարել , պատվաստումներից հետո Տաթևը բացօթյա համերգով իրենց փողոց երգ ու երաժշտություն էր բերել:
բեռնել ավելին