Նյու Յորքում ուկրաինական համայնքի հերթական ցույցին ներկա է եղել նաև Ամերիկայի Ձայնը
«Ամերիկայի Ձայն»-ն այցելել է Նյու Ջերսիի Վիփփանի համայնքում գտնվող ուկրաինա-ամերիկյան մշակութային կենտրոն: Այնտեղ հավաքված ուկրաինական համայնքի ներկայացուցիչները նշել են, որ մտահոգված են իրենց երկրում տիրող իրավիճակով` այնտեղ են ապրում հարազատների մեծ մասը
Նյու Ջերսիի ու Նյու Յորքի հայերի հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է արտահայտել քաղաքագետ, Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Հայկ Մարտիրոսյանն՝ անդրադառնալով Ուկրաինայում սկսված ռազմական գործողություններին
«Ամերիկայի Ձայն»-ը զրուցել է Խարկովում ապրող Արաքսյա Պարսամյանի հետ: Նա պատմել է, որ Փետրվարի 24-ից հետո այլևս ապրում են այլ իրականությունում
Փետրվարի 19-ը Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է և հատկապես Հայաստանում այդ օրը գիրք նվիրելու տոնի է վերածվել: Այս առիթով Ամերիկայի Ձայնն այցելել է ԱՄՆ-ի արևելյան ափին գործող Սուրբ Ներսես ճեմարանի գրադարան: Այստեղ ևս կարևորում են գիրքը նվիրելը՝ նախընտրելով ավելի շատ լինել գիրք նվեր ստացողի դերում:
Չելսի Քրիստը ցատկել էր Մանհեթթենի բարձրահարկ շենքերից մեկի 60-րդ հարկից` վերջ տալով կյանքին: Ըստ որոշ աղբյուրների` բավականին լուրջ հաջողությունների հասած Չելսին վերջ է տվել կյանքին սոցիալական մեդիայի պատճառով: Այս խնդրի շուրջ Ամերիկայի Ձայնը զրուցել է հոգեբան Նորա Շիթիլյանի հետ:
Հերթեր խանութներում, անսովոր ակտիվություն գրեթե ամենուր. հանգստյան օրերին ԱՄՆ-ն պատրատվում էր տարվա ամենակարևոր սպորտային իրադարձությանը: Կիրակնօրյա պատարագից հետո նույնպիսի աշխուժություն էր նաև Նյու Ջերսիի Սրբոց Ղեւոնդյանց եկեղեցում:
Նախորդ տարվա հոկտեմբերից Նյու Յորքի նորաձևության ամենահայտնի կենտրոններից մեկում ցուցադրվում են ու վաճառվում հայկական «Արտույտ» ապրանքանիշի շարֆերը: Ավելին նյույորքյան մի քանի տասնյակ ամսագրեր արդեն հասցրել են «Արտույտի» շարֆերն ընդգրկել իրենց ֆոտոշարքերում:
Այս փետրվարին Նյու Ջերսիի հայ համայնքի թատերական կյանքում, երկարատև ընդմիջումից հետո, փոքրիկ իրարանցում էր պլանավորված: Համազգային հայ կրթական մշակութային միության Նյու Ջերսիի մասնաճյուղի Լևոն Շանթ թատերախումբը պատրաստվում է բեմ բարձրացնել Շեքսպիրի կատակերգություններից մեկը:
Նյու Ջերսիի «Հովնանյան» վարժարանում ձմեռային արձակուրդներից հետո, խստորեն պահպանելով հակահամաճարակային կանոնները, դասերն առցանց չեն անցկացնում: Հիշեցնենք, որ Կալիֆոռնիայի մի շարք հայտնի համալսարաններ հայտարարել էին ուսուցումը հեռավար շարունակելու մասին՝ պայմանավորված օմիկրոն վիրուսի սրացող դեպքերով:
Կորոնայի, նոր օմիկրոն վիրուսի աճող թվերի, մարդկանց տոնական օրերի ճամփորդությունների պատճառով ԱՄՆ-ում կորոնայի թեստերի պակասի խնդրի կա, որը, ըստ ոլորտի պատասխանատուների, կկարգավորվի հունվարին:
Գյումրիի աղետալի երկրաշարժից հրաշքով փրկված Սամուել Արմենը մի խումբ բարի մարդկանց շնորհիվ թողնում է Գյումրիի մանկատունը, տեղափոխվում ԱՄՆ ու որդեգրող ընտանիք գտնում:
Կորոնայի սահմանափակումների մեղմացումից հետո Նյու Յորքը կրկին մեծ շուքով զարդարվել է Սուրբ Ծննդին ու Ամանորին ընդառաջ: Հազարավոր զբոսաշրջիկներ այս օրերին քաղաք են այցելում՝ Նյու Յորքի գլխավոր տոնածառը սեփական աչքերով տեսնելու համար:
Արշիլ Գորկի հիմնադրամը նկարչի կտավներից մեկն ուղարկել է կոնսերվացման, սակայն երկու սպասարկողներ նկարի հետևում թաքնված մեկ այլ կտավ են հայտնաբերել:
Այս տարի Սուրբ Ծննդյան օրերին Նյու Յորքի կենտրոնը զարդարելու է Մերիլանդ նահանգից բերված 85-ամյա հսկա եղևնին: Այն ավելի քան 79-ը ոտնաչափ բարձրություն ունի
Ամերիկայի գյուղատնտեսության բյուրոյի անցկացրած հարցման համաձայն կորոնայի պատճառով աշխարհում ստեղծված տնտեսական ճգնաժամից բացի, օրինակ ԱՄՆ-ում համաճարակի ժամանակ ամերիկացիների՝ տանը ավելի հաճախ ճաշ պատրաստելը ևս թանկացումների պատճառ է դարձել:
Հայկական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ասոցիացիայի նախաձեռնած քննարկման ժամանակ նման կարծիք է հայտնել լրագրող Թաթուլ Հակոբյանը: Ըստ նրա ստեղծված իրավիճակում Հայաստանը կարող է դիմել նաև արևմտյան գործընկերներին, ԱՄՆ-ին , Եվրոպական կառույցներին:
Եվ այս առիթով բողոքի տարբեր ակցիաներ են կազմակերպել նաև Նյու Յորքում
Ըստ Associated Press-ի Նյու Յորքի քաղաքապետարանի մոտ 9000 աշխատող չվճարվող արձակուրդի են գնացել` հրաժարվելուվ հետևել COVID-19 պատվաստանյութի մանդատին:
բեռնել ավելին