18-ամյա Արեն Միրզոյանի տանն անընդհատ հնչում է նրա ձայնը, ծնողները, հյուրերը անընդհատ նրա հետ են։ Նա ապրեց 18 տարի, 9 ամիս, 18 օր, զոհվեց ծառայության 100-րդ օրը։ Թվերը մոգական պատկերի պես են շարվել։ Արենը տաղանդավոր էր, գեղեցիկ, աշխատասեր, նրան սպասում էր մեծ գիտություն, մեծ բեմեր ու մեծ կյանք․․․
Թեկուզ արցունքները մեր աչքերին, բայց խմենք բոլոր նրանց կենդանի կենացը, ովքեր ընկան, որ մյուսներն ապրեն, ընկան, որ մեր Հայրենիքում շարունակեն հնչել նորածինների ճիչերն ու մանուկների անհոգ ծիծաղը, ընկան, որ Հայրենիքը կանգուն մնա,- ասում է Արարատ Միրզոյանն՝ իր ուղերձում։
«Պատերազմի արդյունքը և այսօրվա իրավիճակը պետական կառավարման տարբեր ոլորտներում անկազմակերպվածության, անպատասխանատվության և ոչ պրոֆեսիոնալիզմի հետևանք են: Այս էջը պետք է փակել։ Կրկին խոնարհվում եմ մեր նահատակված հերոսների հիշատակի առջև»․ ասում է ՀՀ նախագահը
Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկվեց՝ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների նախաձեռնությամբ:
ՀՀ նախագահը Գյումրիում հանդիպել է մտավորականներ հետ։ Նախագահի կարծիքով, միակ ձևն այն է, որ պրոֆեսիոնալ կառավարություն լինի, իսկ մնացած բոլոր քաղաքական գործիչները պետք է պատրաստվեն ընտրություններին՝ մեկ կամ մեկուկես տարի հետո։
Ընտրություններ հիմա չի կարելի կազմապերպել, պնդում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը։ «Ընտրությունների դեպքում կլինի արյունահեղություն». հայտարարում է Վազգեն Մանուկյանը։ Խորհրդարանում վարչապետի հրաժարականի պահանջի և մոտալուտ ընտրությունների մասին ելույթներ հնչեցին։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 6․5 մլրդ դրամի ֆինանսական աջակցություն է տրամադրել Լեռնային Ղարաբաղում հաշվառում ունեցող շուրջ 90,000 քաղաքացու, ովքեր փաստացի շահառուների գրեթե 98 %-ն են կազմում։
Նիկոլ Փաշինյանն այցելեց Սյունիքի մարզ։ Զրուցեց որդեկորույս սյունեցիների հետ, հարգանքի տուրք մատուցեց զոհված զինվորների շիրիմներին։ Հավաք կայացավ միայն Սիսիանում, քանի որ Գորիս և Կապան տանող ճանապարհները փակված էին վարչապետից որոշումներից դժգոհ քաղաքացիների կողմից։
Մի խումբ նկարիչներ, արվեստաբաններ հավաքվում են գեղանկարչուհի Զարուհի Մուրադյանի «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում և իրենց սուղ միջոցներով շարունակում են աջակցել պատերազմի հետևանքով տները կորցրած ընտանիքներին։ Օգնության համար դիմողները շատ են, նրանց օգնելու միջոցները՝ քիչ։
բեռնել ավելին