«Միացյալ Նահանգները դեմ է Հայաստանի ինքնավար տարածք Ադրբեջանի ներխուժմանն ու պահանջում է, որ ադրբեջանական զինված ուժերը վերադառնան ելման դիրքեր», Հայաստանում ասել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահը
Աստանայում Նիկոլ Փաշինյանի ելույթն աննախադեպ և թիրախային են գնահատում վերլուծաբանները՝ ենթադրելով, որ այն ստեղծեց ՀԱՊԿ-ից դուրս գալու կոնկրետ հիմքեր:
«Եթե հիմնվենք մեկնաբանությունների վրա, ըստ որոնց՝ ԱՊՀ երկրների միջև սահմաններ գոյություն չունեն, սահմանները սահմանազատված չեն, դա նշանակում է, որ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին որոշված չէ, այսինքն՝ այն գոյություն չունի։ Իսկ դա լղոզում է ՀԱՊԿ-ի ֆունկցիոնալությունը», – ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։
Դեռ անցած դարասկզբից Գյումրին տեսել և ճանաչել է կամավորներին, որոնք ամերիկյան որբանոցում խնամում էին ցեղասպանությունից փրկված հայ որբերին։ Այսօր էլ «Դեպի Հայք» և «Հայ կամավորների միություն» կազմակերպությունների միջոցով բազմաթիվ կամավորներ գալիս են Հայաստան կամավորական աշխատանքներ կատարելու։
Հայկական կողմը կարևորել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ իրականացված արտադատական սպանությունների, խոշտանգումների և այլ պատերազմական հանցագործությունների մեղավորների ու կազմակերպիչների պատասխանատվության ենթարկումը։
Այն, որ այս նստաշրջանում որևէ բանաձև կամ հայտարարություն չի ընդունվելու, Վլադիմիր Վարդանյանը չի կարևորում, քանի որ, նրա կարծիքով, հետևողական քաղաքականությամբ պետք է հայանպաստ դիրքորոշումը դարձնել գործընթաց, ինչն ավելի կարևոր է, քան մեկ բանաձևը։
Սինոփսիսի որակավորման հավաստագրեր ստացան Սինոփսիսի «Բուհ-Արդյունաբերություն» կրթական մոդելով 2022թ․-ին իրենց ուսումնառությունն ավարտած ևս 162 շրջանավարտ։
«Ռուսաստանը Հայաստանից համարյա ուզում է այն, ինչ ուզում է Ուկրաինայից, որ այն դառնա «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության կամ Ռուսաստանի մաս», այս և այլ բացահայտումներ պարունակող հոդվածը ինչ ուղերձներ և նպատակներ էր հետապնդում, փորձագիտական վերլուծություններ։
ԱԺ ՔՊ պատգամավոր Վիգեն Խաչատրյանի կարծիքով, վտանգավոր է շտապելը, պետք է ունենալ ներքին համերաշխություն որևէ քայլի իրագործման համար: Նրա խոսքով՝ իշխանությունը պետք է համարձակություն ունենա վճիռներ կայացնելու, սակայն դեռևս միայն քննարկումներ են:
Կարո՞ղ է արդյոք Հայաստանը հույս դնել Ռուսաստանի կողմից ղեկավարվող կառույցների վրա․ թեր և դեմ կարծիքներ ՀԱՊԿ-ից դուրս գալը ինչպիսի ռիսկեր ու հնարավորություններ կարող է առաջ բերել․ քննարկում են քաղաքագետը, վերլուծաբանն ու սոցիոլոգը
բեռնել ավելին