«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծում ՀՀ արդարադատության նախարարության առաջարկած կարգավորումը դուր չեկան մեդիափորձագետներին և մեդիա դաշտին ընդհանուր առմամբ:
Վերջին օրերին Ռուսաստանի կողմից արված հայտարարությունները՝ ամենատարբեր մակարդակներում, վկայում են, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության երկարաժամկետ տեղակայման որոշումը նյարդայնացնում է Ռուսասատանին, և բոլոր գնահատականները պետք է դիտարկել այդ համատեքստում, գնահատում է քաղաքագետ Արեգ Քոչինյանը։
Երկիր Մեդիան և Հ2-ը՝ չստանալով հանրապետական մուլտիպլեքսի սլոթ, պայքարում են դատական ճանապարհով։ Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանի կարծիքով , օրենքի անկատարությունը ինքնին անհնարին է դարձնում կատարյալ մրցույթների իրականացումը:
ԵԽԽՎ-ում քննարկվեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը։
«Հենց այս պահին, երբ մենք այստեղ հարմարավետ քննարկում ենք մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը, 120 հազար մարդ, որոնք պաշտպանված են այս կազմակերպության, ներքո, սովի են մատնվում»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը։
Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցը, բնականաբար, մեկ օրում չէր հանգեցնելու միջանցքի բացման, բայց դա շատ լուրջ քայլ էր և նույնիսկ նման չէր հորդորի, այլ պահանջ էր, որի չկատարումը հետևանքներ կունենան Ադրբեջանի համար, կարծում է քաղաքագետը։
Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետևանքների հարցի քննարկումը ընդգրկեց ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգում։ ԵՄ խորհուրդն համաձայնություն տվեց Հայաստանի տարածքում քաղաքացիական առաքելության (EUMA) ստեղծմանը։
Հունվարի 23-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:
Փաշինյանը «կցանկանար շատ ավելի հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարել, սակայն նա կառչած է Ռուսաստանից՝ որպես իր հիմնական ռազմաքաղաքական դաշնակից»․ փոխանցել է դե Վաալը «Նյու Յորք Թայմս»-ին։
Տիգրան Խզմալյանը երազում է խաղաղ և ապահով երկրում տեսնել իր թոռներին, և կարծում է, որ արևմուտքը՝ լինելով դեմոկրատիայի պաշտպան, կաջակցի Հայաստանին, բայց դրա համար Հայաստանը ևս պետք է կարողանա կայացնել համապատասխան որոշումներ։
Ռուս խաղաղապահ զորախումբը պետք է համալրել կամ փոխարինել այլ ուժերով, այլապես իրավիճակը հղի է մեծ վտանգներով, կարծում է փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը։ Վերլուծաբան Վահե Հովհաննիսյանը հակառակ կարծիքին է, ըստ նրա, հրաժարվելն այդ դաշնակցից՝ հղի է լուրջ վտանգներով։
բեռնել ավելին