Երիտասարդները երթով իրազեկում են առաջիկա հանրահավաքների մասին
«Ազգային կոմիտեի» ներկայացուցիչը պնդում է, որ ընդդիմության շարքերում կան տարբեր հայացքների տեր մարդիկ՝ և ռուսամետներ, և արևմտամետներ, բայց, նրա կարծիքով, այս պահին կարևորը ոչ թե արտաքին քաղաքական կողմնորոշումն է, այլ՝ իշխանափոխությունը։
ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը՝ սենատոր Գերի Փիթերսի գլխավորությամբ, սեպտեմբերի 23-ին եղան Սյունիքի մարզում ՝ հանդիպելու տեղի պաշտոնատար անձանց և քննարկելու անվտանգային ու հումանիտար մարտահրավերները։
Քաղաքագետի կարծիքով, հրապարակում բողոքի ցույցի դուրս եկած մարդկանց 70 տոկոսը անկեղծ ընդվզում են իշխանությունների դեմ, և դա բնական է, բայց կան նաև ուժեր, որոնք կարող են օգտվել իրավիճակից՝ «Հայաստանը դարձնելով առնվազն Բելառուս»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության խնդրին՝ ԼՂ-ում կրակի դադարեցման հայտարարության համատեքստում։
Քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 28.46%-ը կամ 234 հազար 553 քաղաքացի
Երևանի ավագանու ընտրություններին Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը քվեարկեցին թիվ 8/16 ընտրատեղամասում
Երևանցիների ակտիվությունը շատ կարևոր է ընտրություններում, ասում է քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը
«Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանի առաջնային խնդիրը քաղաքապետ դառնալը չէ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քվեարկությունից հետո պատասխանում է լրագրողների հարցերին
Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի վերջին օրն է, վաղը լռության օրն է, և մինչև բուն քվերակության պահը, այն թույլ կտա քաղաքացիներին ի մի բերել բազմազան թեմաները ու խայտաբղետ խոստումները։
«Հայաստանի Հանրապետությունը ստացել է Ադրբեջանի նոր մեկնաբանությունները Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ։ Մենք կաշխատենք և ողջամիտ ժամկետում կներկայացնենք մեր մեկնաբանությունները»,- ասաց Փաշինյանy կառավարության նիստի ժամանակ։
Հայաստանում արդեն բացահայտ խոսվում է այն մասին, որ Ռուսաստանի վարքագիծը բարեկամական չէր այն բոլոր վտանգների ընթացքում, որոնց առերեսվել է Հայաստանը 2020 թվականից ի վեր։
«Մենք դեմ չենք նաև, որ Հայաստանի տարածքով անցնեն տարածաշրջանային գազամուղեր, նավթամուղեր, էլեկտրական հաղորդման գծեր։ Մենք ընդհակառակը շահագրգռված ու հետաքրքրված ենք այդ ծրագրերով։ Այս ամենը պետք է իրականացվի ինչպես ՀՀ, այնպես էլ մյուս երկրների ինքնիշխանության ու իրավազորության սահմաններում»:
Սեպտեմբերի 11-ից 20-ը Հայաստանի տարածքում անցկացվող «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունների նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում:
«Պատճառն այն է, որ Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով։ Ադրբեջանական մամուլում և քարոզչական հարթակներում ավելի է ահագնացել հակահայկական ատելության հռետորաբանությունը»,- ասաց Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ։
Քաջարանում է ապրում Արշալույս Թադևոսյանը, որ ծնվել է 1922 թվականին, նա այստեղ երկրորդ աշխարհամարտի վերջին ականատեսն ու վկան է, որ այսքան տարի անց փայլուն հիշում է պատերազմի սարսափներն ու հաղթանակի բերկրանքը, թեև այսօրվա վերաբերյալ հիշողությունները երբեմն դավաճանում են։
Երեխաների աջակցության կենտրոնի գործադիր տնօրենն ասում է, որ օրենքի անկատարության պատճառով իրենք ստիպված են եղել հոր կողմից սեռական բռնության ենթարկված երեխային վերադարձնել ընտանիք՝ մոր մոտ, որը նույնպես նրան ու մյուս 4 երեխաներին ենթարկել է բռնության։
Դաշա Շաբակովան՝ Սանկտ Պետերբուրգից, ամուսնու և երկու երեխաների հետ Երևանում է ապրում արդեն 5 ամիս։ Ռուս-ուկրաինական պատերզմի մեկնարկից ի վեր մի քանի երկրով են անցել, հայրենիքից դուրս են եկել, քանի որ իրենց համար ցավալի ու անընդունելի է այս պատերազմը։
բեռնել ավելին