Մինչև Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինան համարվում էր փոխնակ մայրության միջազգային կենտրոնը։ Համեմատաբար ցածր գինն ու բարենպաստ իրավական դաշտը նպաստել են, որ ուկրաինացի փոխնակ մայրերի շնորհիվ ամեն տարի ծնվեն հազարավոր երեխաներ, որոնցից շատերը օտարահպատակ ծնողների համար։