Դիմահարդար, վարսահարդար և հատուկ էֆեկտների մասնագետ տիկին Թերեզայի ամերիկյան կարիերան սկսվել է դեռ 90-ականներին, երբ 1991-ի սեպտեմբերին տեղափոխվել է Լոս Անջելես։ Աշխատել է մոտ 200 ֆիլմերում, ամուսնու հետ իրենց առանձին ֆիլմերն են նկարահանել։ Ասում է՝ «փողին չի նայել», միայն կինոյի աշխարհում լիներ։