Ուկրաինայի Դոնբասի մարզում մեկ տարուց ավելի է, ինչ կողք կողքի մարտնչում են ԱՄՆ ազգային գվարդիայի նախկին անդամն ու վրացուհի բուժաշխատողը։ Երկուսն էլ առաջնագծում են՝ հանուն Ուկրաինայի, ուկրաինական միջազգային լեգեոնի կազմում։
Ուկրաինական կողմը շարունակաբար փորձում է նոր մեթոդներ կիրառել՝ ռուսական ագրեսիան հետ մղելու համար։ Ուկրաինացիները վարժեցնում են շների, որպեսզի վերջիններս օգնեն ուկրաինացի զինվորներին՝ մարտական առաջադրանքների կատարման ժամանակ։
Կալիֆոռնիայից 30-ամյա ամերիկացի և նախկին ծովային հետևակ Վոլֆգանգ Հեգարթին կամավորագրվել է Ուկրաինայի զինված ուժերին 2022 թվականի ամռանը։ Մասնակցել է 2022 թվականին Խարկովի և Միկոլայիվի ազատագրմանը։ Այժմ մարտնչում է Դոնբասում՝ օդային հետախուզության ստորաբաժանման կազմում։
Ռուսական հրետակոծությունների հետևանքով ավերվել կամ վնասվել են Չեռնիգովի 34 դպրոցներից 27-ը՝ հայտնում է «NOVA Ukraine» շահույթ չհետապնդող կազմակերպությունը, որը օգնություն է հասցնում Ուկրաինայում բնակվող մարդկանց։ Բայց անգամ շարունակվող պատերազմի պայմաններում՝ որոշ դպրոցներ վերաբացվում են։
Կալիֆոռնիացի լուսանկարիչն ավելի քան 200 հազար դոլարի մարդասիրական օգնություն է հավաքել Ուկրաինայի համար։ Ռուսաստանի ներխուժման սկզբից Ջեյսոն Փերրին կամավորությամբ է զբաղվել Ուկրաինայում։ Հավաքում է տարբեր նվիրատվություններ, հագուստ քաղաքացիական անձանց և դեղորայք՝ զինվորների համար։