Լոս Անջելեսում իրականացված տեղական՝ քաղաքային մակարդակով օրենսդրական փոփոխությունները շատերի գնահատմամբ արձագանքն է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի խոստման՝ զանգվածաբար արտաքսել Միացյալ Նահանգներում գտնվող ապօրինի ներգաղթյալներին։
ԱՄՆ գերագույն դատարանի հունիսյան որոշումը պարզեցրել է երկրի հասարակական վայրերում օթևանող անձանց տուգանելու և ձերբակալելու ընթացակարգերը։ Արդյունքում, Ամերիկայում հարյուր հազարավոր անօթևաններից շատերը հայտնվել են բարդ իրավիճակում։
Մայիսի սկզբին Կալիֆոռնիայի նահանգային իշխանությունները հայտարարեցին կենդանիների համար աշխարհի ամենամեծ կամրջի բացման մոտավոր ամսաթվի մասին։ Լոս Անջելեսից ոչ հեռու` «Ուոլիս Էնենբերգ» անվամբ, այպես կոչված, բնական անցուղին կապահովի վայրի կենդանիների անվտանգ անցումը տասը գոտի ունեցող մայրուղու վրայով։
Գլենդելում՝ միացյալ կրթական շրջանի հերթական նիստում նախատեսվում էր քվեարկության դնել հունիսը «հպարտության ամիս» ճանաչելու հարցը։ Զուգահեռաբար՝ ցույցերն էին կազմակերպել կրթական ծրագրին դեմ հանդես եկող աշակերտների ծնողները և ծրագիրն աջակցող ԼԳԲՏՔ համայնքի ներկայացուցիչները։