Նեբրասկա նահանգի Լինքոլն քաղաքի այս այգին սիրված հավաքատեղի է այս մոտավորապես հազար մարդկանց համար, ովքեր հանդիսանում են Հյուսիսային Ամերիկայի եզդիների ամենամեծ համայնքը:
Տղամարդկանցից շատերը ծառայում են իբրև թարգմանիչներ ԱՄՆ-ի զինվորականների համար, ինչը նպաստել է նրանց ընտանիքների կողմից ԱՄՆ-ում ապաստան ստանալուն: Մյուսները եկել են փախստականների աջակցության ծրագրով.
Եզդիները այստեղ ապրում են խաղաղ ու երջանիկ կյանքով, սակայն նրանք չեն կարող մոռանալ իրենց ժողովրդի վիճակը։
Ֆեյսալը լուր չունի Իրաքում գտնվող իր քրոջից և նրա ընտանիքից այն բանից հետո, երբ՝՝Իսլամական պետություն՛՛ խմբավորման զինյալներն անցյալ տարի գերեցին նրանց։
«Չեմ կարծում, որ երբևէ որևէ բան ավելի վատ հետևանքներ է ունեցել, քան՝ ՝՝Իսլամական պետություն՛՛ խմբավորման ի հայտ գալը»:
Ամերիկայի եզդիների կողմից ստեղծված «Յազդա» կազմակերպության միջոցով 18-ամյա Ֆեյրյալ Փերալին առցանց դիմում է գրել նախագահ Օբամային:
«Մենք խնդրում ենք պարոն Նախագահ՝օգնե՛ք մեզ՝ կանանց ու աղջիկներին, ովքեր գերվել են ու օգտագործվում են սեռական ստրկության համար»:
«Յազդայի» փոխնախագահ Հադի Փիրը ասում է, որ եզդիները օգնության ավելի մեծ կարիք ունեն, քան՝ անգամ սիրիացի փախստականները:
«Սիրիացի փախստականները ժամանակավոր խնդիր են հանդիսանում, սակայն հավատացած եմ, որ եզդիների հետ կապված իրադրությունը հնարավոր է արդեն մշտական է: Ի՞նչ կլինի, եթե ՝՝Իսլամական պետություն՛՛ խմբավորումը մտնի Քրդական ինքնավարության տարածք:
Եզդիները իրաքի քաղաքացիներ են, սակայն շատ մահմեդականներ մերժում են համագոյակցությունը նրանց հետ՝ համարելով նրանց անհավատ, քանի որ նրանց կրոնական հավատալիքները բազմաշերտ են:
Եզդիները տարբերվում են փախստականների այլ խմբերից, քանի որ ՝՝Իսլամական պետություն՛՛ խմբավորումը նրանց ցեղասպանության է ենթարկում, իբրև կռապաշտների:
Ավելի քան 90000 մարդ ստորագրել է եզդիներին աջակցող խնդրագիրը: Մինչդեռ ԱՄՆ-ը, Ռուսաստանը ու տարածաշրջանի կառավարությունները դեռևս պետք համաձայնության գան ահաբեկիչների դեմ համատեղ գործողությունների շուրջ։
Իսկ եզդիների հարցը դեռևս մնում է իբրև մերձավորարեւելյալ խնդրի փոքրիկ մի մաս: