Ամերիկյան «Վաշինգտոն Փոստ» օրաթերթը, անդրադառնալով Երևանի քաղաքագլուխ Գագիկ Բեգլարյանի հրաժարականին ու դրա պատճառներին, գրում է, որ Բեգլարյանը չորեքշաբթի օրը հրաժարական է ներկայացրել՝ հանրաճանաչ երգիչ Պլաչիդո Դոմինգոյի համերգից առաջ դահլիճում տեղերը զբաղեցնելու հարցով սկսված վեճի պատճառով, ինչի ժամանակ ապտակ է ստացել Հայաստանի նախագահի օգնականը։
«Դեպքի հանգամանքները ծանրացնում է այն փաստը, որ ծեծի ենթարկվածը նախագահի արարողակարգի բաժնի աշխատող է», – գրում է թերթը։
«Վաշինգտոն փոստ»-ն ամերիկացի ընթերցողներին տեղեկացնում է նաև, որ Բեգլարյանի հարձակումը տեղի է ունեցել, երբ նախագահի արարողակարգի բաժնի աշխատակիցն արդեն նախկին քաղաքագլխի տիկնոջը խնդրել էր ազատել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հատկացված աթոռին կից աթոռը։
Թերթը տեղեկացնում է նաև, որ նախագահի խոսնակ Արմեն Արզումանյանը Բեգլարյանի վարքն անվանել է «անընդունելի»։