Վնասվածքներ է ստացել ցույցի մի քանի մասնակից
Եմենում հարյուրավոր զայրացած ցուցարարներ գրոհել են երկրի մայրաքաղաքաց Սանայում գտնվում Միացյալ Նահանգների դեսպանատունը՝ շարունակելով տարածաշրջանում հակաամերիկյան ցույցերի բարձրացած ալիքը:
Զայրացած ամբոխը հինգշաբթի օրը կրակի է մատնել դիվանագիտական մի քանի մեքենա: Այդ ընթացքում անվտանգության ծառայությունների աշխատողներն օգտագործել են ջրցան մեքենաներ՝ փորձելով հեռու պահել ցուցարարներին ԱՄՆ-ի դեսպանատան լավ պաշտպանված շենքից: Ըստ հաղորդագրությունների, այս գործողությունների պատճառով վնասվածքներ է ստացել բողոքի ցույցի մի քանի մասնակից:
Ցույցերը հինգշաբթի օրը շարունակվել են նաև Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում գտնվող ԱՄՆ-ի դեսպանատան մոտ: Ոստիկանությունը մոտ 200 երիտասարդներից կազմված ամբոխի դեմ արցունքաբեր գազ է կիրառել:
Բողոքի մասնակիցներն իրենց զայրույթն են արտահայտել Միացյալ Նահանգներում նկարահանված մի կինոնկարի կապակցությամբ, որտեղ, իրենց կարծիքով, վիրավորանք է հասցվել մարգարե Մուհամմադին:
Բրյուսելում հինգշաբթի օրը պաշտոնական այցով գտնվող Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մորսին խիստ քննադատության է ենթարկել սիրողական կինոնկարում մահմեդականների մարգարեի նկատմամբ «կատարված հարձակումները»: Մորսին միաժամանակ դատապարտել է բռնությունները և խոստացել է պաշտպանել Եգիպտոսում գտնվող օտարերկրացիներին: