Ամենամեծ զոհերի պատճառն է դարձել երկրի Շվաբա նահանգում մեքենայում տեղադրված պայթուցիկ նյութի միջոցով իրականացված հարձակումը, որի հետևանքով զոհվել է 38 զինծառայող
Եմենի պաշտոնյաները մեղադրում են «ալ-Քաիդա»-ի զինյալներին ուրբաթ օրը երկրի հարավային մասում միաժամանակ երեք հարձակում իրականացնելու մեջ, ինչի հետևանքով զոհվել է ոստիկանության և զինված ուժերի առնվազն 56 ծառայող:
Ամենամեծ զոհերի պատճառն է դարձել երկրի Շվաբա նահանգում մեքենայում տեղադրված պայթուցիկ նյութի միջոցով իրականացված հարձակումը, որի հետևանքով զոհվել է 38 զինծառայող: Եվ մեկ պայթյուն իրականացվել էր մոտակա ստորաբաժանումներից մեկում:
«Ալ-Քաիդա»-ի զինյալները, բացի այդ, մոտ 10 զինծառայող սպանել են Մայֆաա քաղաքի մոտակայքում գտնվող ռազմակայանի ուղղությամբ իրականացված հարձակման ժամանակ:
Հարձակման համար որևէ մեկը դեռևս պատասխանատվություն չի ստանձնել, սակայն Եմենի իշխանությունների կարծիքով, հարձակումներն իրականացվել են «Արաբական թերակղզում ալ-Քաիդա» խմբավորման կողմից:
Եմենի իշխանություններն արդեն երկար ժամանակ պայքար են մղում «Արաբական թերակղզում ալ-Քաիդա»-ի դեմ, որն Արևմուտքի տերությունները ահաբեկչական կազմակերպության ամենավտանգավոր ճյուղ են համարում: