Եմենի հարավային Զինջիբար քաղաքում կառավարական ուժերի և քաղաքն արդեն մոտ մի շաբաթ վերահսկող մահմեդական զինյալների միջև երեքշաբթի օրը տեղի ունեցած բախումների արդյունքում ոչնչացվել է առնվազն 30 զինյալ:
Բախումներ են վերսկսվել նաև Թայիզ քաղաքում: Այս քաղաքում բանակի հրասայլերը կրակ են բացել զինյալների ուղղությամբ: Բռնությունների պատճառով զոհվել է առնվազն չորս մարդ:
Երկրում ընդդիմությունը շարունակում է պահանջել, որ նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհն ընդունի իշխանությունը փոխանցելու մասին Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի առաջարկը:
Նախագահ Սալեհը ներկայումս գտնվում է Սաուդյան Արաբիայում, որտեղ բուժօգնություն է ստանում` անցյալ շաբաթ իր նստավայրի ուղղությամբ իրականացված հրթիռակոծության պատճառով ստացած վերքերը բուժելու համար:
Դիվանագիտական աղբյուրների համաձայն, վնասվածքները ծանր են։