Աշխարհն արձագանքում է Քադաֆիի մահվան մասին լուրերին

Աշխարհն արձագանքում է Քադաֆիի մահվան մասին լուրերին

ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինընն ասել է, որ Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիի մահը «փակել է այս պետության պատմության տխուր էջը՝ միաժամանակ նշանավորելով նոր դարաշրջանի սկիզբ»:

Այս հայտարարությամբ արտգործնախարար Քլինընը հանդես է եկել Պակիստան կատարվող իր այցը ժամանակ:

Քլինթընի կողմից արված հայտարարությունից մեկ օր առաջ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Մուամար Քադաֆիի մահն անվանել է «Մերձավոր Արևելքի բռնապետներին ուղղված նախազգուշացում այն մասին, որ իրենց կառավարման ավարտն անխուսափելի է»:

Չինաստանի իշխանություններն ուրբաթ օրը հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի Լիբիայի պատմության մեջ նոր էջ է բացվել, և հորդորել այս երկրի կառավարությանը մեկնարկել քաղաքական համապարփակ անցումային գործընթաց:

Հարավային Աֆրիկայի կառավարությունն ուրբաթ օրը հույս է հայտնել, որ Լիբիայում տեղի ունեցած իրադարձության արդյունքում «դադարելու են բռնությունները և կվերականգնվի խաղաղությունը»:

Իրանի իշխանությունները, արձագանքելով Քադաֆիի մասին լուրերին, նույնպես հույս են հայտնել, որ այս երկրում ավարտի կհասցվի քաղաքացիական պատերազմը և կվերականգնվի կայունությունը:

Արաբական պետությունների լիգայի նախագահ Նաբիլ ալ-Արաբին հանդես է եկել հայտարարությամբ՝ հորդորելով Լիբիայի ժողովրդին «վերապրել անցյալի վերքերը՝ հաղթահարելու վրեժխնդրության զգացումը»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը հինգշաբթի օրն ասել է, որ Քադաֆիի մահը «պատմական անցում է Լիբիայի համար» և կոչ է արել պատերազմող կողմերին վայր դնել զենքը: