Ռուսաստանը դեմ է Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի կողմից ներկայացված այն առաջարկին, որի համաձայն ՄԱԿ-ի բանաձևում պետք է ներառվի Սիրիայի կողմից իր պարտավորությունները չկատարելու դեպքում ուժի գործադրման սպառնալիքը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի օրն ընդունել է Ֆրանսիայի իր գործընկեր Լորան Ֆաբիուսին, որի հետ կանցկացնի Սիրիայում առկա քիմիական զենքերի այս երկրից հեռացնելու վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևի բովանդակության քննարկմանը նվիրված բանակցություններ:
Ռուսաստանը դեմ է Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի կողմից ներկայացված այն առաջարկին, որի համաձայն ՄԱԿ-ի բանաձևում պետք է ներառվի Սիրիայի կողմից իր պարտավորությունները չկատարելու դեպքում ուժի գործադրման սպառնալիքը: ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան երկուշաբթի օրն ասել են, թե ցանկանում են տեսնել ՄԱԿ-ի մի այնպիսի բանաձև, որտեղ Սիրիային քիմիական զենքի զինանոցը հանձնելու հստակ և պարտավորեցնող վերջնաժամկետներ են ներկայացվում:
Միավորված ազգերի կազմակերպության տեսուչների կողմից նախօրեին հրապարակված զեկույցի համաձայն, առկա են «հստակ և համոզիչ ապացույցներ» այն մասին, որ Սիրիայում անցյալ ամիս հարյուրավոր մարդկանց մահվան պատճառն է դարձել «զարին» տեսակի քիմիական նյութի կիրառմամբ իրականացված բավականին լայնածավալ հարձակումը:
ՄԱԿ-ի տեսուչների զեկույցում ասված չէ, թե որ կողմն է իրականացրել հարձակումը, սակայն ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սյուզան Ռայսի համաձայն, զեկույցը վերահաստատում է այն մեղադրանքները, որոնց համաձայն նման հարձակում իրականացնելու հնարավորություն ունեին միայն Սիրիայի կառավարական ստորաբաժանումները:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, հանդես գալով Նյու Յորքում փակ դռների հետևում անցկացված ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամների հետ անցկացված հանդիպման ժամանակ, ասել է, որ Սիրիայում ՄԱԿ-ի տեսուչների կողմից հավաքված ապացույցների «գերակշռող մասն անվիճելիորեն հաստատում է» թունավոր գազի կիրառման հանգամանքը:
Բան Կի-մունը պատերազմի հանցագործություն է անվանել հարձակումը՝ նշելով, որ հարձակման զոհերի մոտ վերցված արյան նմուշների 85 տոկոս դեպքերում հայտնաբերվել է զարին գազ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է նաև, որ հարձակման վայրում հայտնաբերված «երկիր-երկիր» դասի հրթիռների բեկորներն առանց կասկածի որևէ նշույլի թույլ են տալիս հանգել զարին տեսակի գազի կիրառման մասին եզրակացության:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ստորագրել է հրամանագիր, որը թույլատրում է ԱՄՆ-ի կառավարությանը միջազգային կազմակերպություններին և «Սիրիայի ընդդիմության ուժերի որոշ անդամներին» տրամադրել ուսուցում և սարքավորումներ՝ քիմիական հնարավոր հարձակումներից պաշտպանվելու նպատակով:
Նախագահ Օբամայի նախօրեին արձակված հրամանագրով ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերիին հանձնարարություն է տրվում ԱՄՆ-ի Կոնգրեսին զեկուցել նման օգնության տրամադրելու մասին դրա առաքումից 15 օր առաջ:
Թուրքիայի իշխանություններն այս ընթացքում հայտնել են Սիրիային պատկանող մի ուղղաթիռ կործանելու մասին: Նրանց համաձայն, ուղղաթիռը երկու կիլոմետր խորացել էր Թուրքիայի տարածք: Սիրիայի զինված ուժերը սակայն հայտնել են, որ ուղղաթիռը սխալմամբ էր անցել Թուրքիայի տարածք՝ «հապճեպ» անվանելով Թուրքիայի արձագանքը:
Ըստ Սիրիայի իշխանությունների, Թուրքիան, դիմելով նման գործողությունների, փորձում է ավելացնել լարվածությունը երկու պետությունների միջև ընկած սահմանային գոտում: