Համաշխարհային բանկը 5,5 միլիարդ դոլարի օգնություն կտրամադրի Պակիստանին

Գրքերի տոնավաճառ Պակիստանում (արխիվային լուսանկար)

Համաշխարհային բանկի համաձայն, գալիք երկու տարվա ընթացքում այն 5,5 միլիարդ դոլարի օգնություն կտրամադրի Պակիստանին:

Միջազգային ֆինանսական այս կազմակերպությունը հինգշաբթի օրը հրապարակված իր զեկույցում նշել է, որ Պակիստանի տնտեսությանն աճի բարձր և կայուն ցուցանիշների հասնելու ռազմավարությունը համահունչ է Պակիստանի կառավարության առաջնահերթությունների հետ:

Համաշխարհային բանկի կողմից տրամադրվելիք 5,5 միլիարդ դոլար ծավալի օգնության միջոցով աջակցություն է տրամադրվելու այս երկրում աղքատության նվազեցման և տնտեսական զարգացմանը նոր թափ հաղորդելու ծրագրերին:

Համաշխարհային բանկի ներկայացուցիչների համաձայն, Բանկն ուշադիր հետևում է ծրագրերի իրականացմանը՝ նման միջոցառումների իրականացման միջոցով իրական արդյունքներ ապահովելու նպատակով: