Համաշխարհային բանկ. «Տնտեսական աճն Ասիայում կդանդաղի»

Համաշխարհային բանկ. «Տնտեսական աճն Ասիայում կդանդաղի»

Համաշխարհային Բանկը հրապարակված իր զեկույցում նշել է, որ Արևմտյան Ասիայի պետություններում շարունակվել է տնտեսական աճը, սակայն դրա վրա ազդեցություն է գործել օտարերկրյա պետություններում պահանջարկի անկումը:

Համաշխարհային Բանկը երեքշաբթի օրը հրապարակված իր զեկույցում նշել է, որ 2012 թվականին Արևմտյան Ասիայի զարգացող պետություններում տնտեսական աճն այս տարվա 8,2 տոկոս կազմող ցուցանիշի համեմատությամբ կնվազի և կկազմի 7,8 տոկոս:

Զեկույցի համաձայն, տարածաշրջանում տնտեսական աճի հեռանկարի վրա շարունակելու է ազդեցություն գործել Եվրոպայում և Միացյալ Նահանգներում ծավալված պարտքային ճգնաժամը, սակայն տարածաշրջանի պետություններում կուտակված օտարերկրյա արժույթի մեծ պաշարները հիմնականում կպաշտպանեն այս պետությունները համաշխարհային ֆինանսական հերթական աղետից:

Համաշխարհային բանկի տվյալների համաձայն, Ասիայում հիմնական խնդիրներից մեկը կլինի տնտեսական աճի խթանման ու աշխարհում տիրող անորոշության միջև հավասարակշռություն հաստատելու հարցը:

Զեկույցում նշվել է նաև, որ Չինաստանը զգալիորեն ավելացրել է երկիր ներմուծվող ապրանքների քանակը, որի պատճառով այս երկիրը դարձել է աշխարհում պահանջարկի ձևավորման կարևոր կենտրոններից մեկը, որի կողմից այժմ կատարվող գնումների ծավալը հավասարվել է Եվրոպական Միության նույն ցուցանիշին:

Համաշխարհային բանկի կողմից հրապարակված փաստաթղթում նշվել է նաև, որ Արևմտյան Ասիայի զարգացող պետություններում, ներառյալ Չինաստանը, Ինդոնեզիան, Մալայզիան, Ֆիլիպինները, Թաիլանդը և Վիետնամը, այս տարի աղքատությունը կհաղթահարի ավելի քան 38 միլիոն մարդ: