Իրաքում շարունակվում է բռնությունների ալիքը

Միավորված ազգերի կազմակերպությունը մտավախություն ունի, որ երկիրն աստիճանաբար սլանում է դեպի քաղաքացիական պատերազմ
Իրաքում հինգշաբթի առավոտյան տեղի են ունեցել մի շարք պայթյուններ, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 16, վնասվածքներ ստացել մեկ տասնյակից ավելի մարդ:

Պաշտոնյաների համաձայն, Բաղդադի հյուսիս-արևելյան մասում մեքենայի մեջ տեղադրված պայթուցիկ սարքի գործարկման հետևանքով զոհվել է չորս, իսկ Իրաքի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող շուկաներից մեկում իրականացված պայթյունի հետևանքով զոհվել է երկու մարդ, կան բազմաթիվ վիրավորներ:

Իրաքի անվտանգության ծառայությունների համաձայն, Մոսուլ հյուսիսային քաղաքում իրականացված ռմբակոծության հետևանքով զոհվել է ոստիկանության երեք ծառայող:

Որևէ խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել ինչպես սունիներով, այնպես էլ շիաներով բնակեցված թաղամասերում իրականացված պայթյունների համար:

Երկրում նախօրեին իրականացված ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 28 մարդ՝ ավելացնելով Իրաքում այս ամսվա ընթացքում զոհվածների թիվը, որն արդեն հասել է մի քանի հարյուրի: Միավորված ազգերի կազմակերպությունը մտավախություն ունի, որ երկիրն աստիճանաբար սլանում է դեպի քաղաքացիական պատերազմ:

Իրաքի սունի փոքրամասնությունը մեղադրում է շիաների կողմից գլխավորած կառավարությունն իրենց մտահոգություներն անտեսելու, ինչպես նաև սունիներին ձերբակալությունների թիրախը դարձնելու մեջ:
  • Պայթյունների հետևանքներ, Բաղդադ, 30 մայիսի, 2013թ.
  • Պայթյունների հետևանքներ, Բաղդադ, 30 մայիսի, 2013թ.
  • Պայթյունների հետևանքներ, Բաղդադ, 30 մայիսի, 2013թ.
  • Պայթյունների հետևանքներ, Բաղդադ, 30 մայիսի, 2013թ.