«Խաղաղությունը հասանելի է՝ քաղաքական կամքի առկայության դեպքում: Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ»
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ձևավորված ստատուս-քվոն «անընդունելի է և գնալով ավելի վտանգավոր է դառնում»:
Այս մասին հայտարարությամբ Ջեյմս Ուորլիքը հանդես է եկել՝ ադրբեջանական «1news.Az» լրատվամիջոցին տված հարցազրույցում, որի ընթացքում լրագրողը հիշեցրել է համանախագահ Ուորլիքին այն մասին, որ մայիսի սկզբին «Քարնեգի» հիմնադրամում ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վեց տարրերը, համանախագահն օգտագործել է «Ադրբեջանի գրավյալ տարածքներ» արտահայտությունը:
«Արդյո՞ք դա նշանակում է, որ Միացյալ Նահանգներն այժմ ավելի մեծ ճնշում են գործադրելու Հայաստանի՝ որպես իր ուժերը հետ քաշել պարտավոր ագրեսորի նկատմամբ, թե դա ևս մեկ հայտարարություն է, որը կմնա թղթի վրա», - հարցրել է լրագրողը:
Պատասխանելով լրագրողի հարցին՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահն ասել է, որ Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքները գրավյալ են և պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը, և դա համապարփակ կարգավորման տարրերից մեկն է:
«Համանախագահները նույնպես օգտագործել են այս ձևավորումը հրադադարի տարեդարձին նվիրված և մայիսի 12-ին հրապարակված հայտարարության մեջ: Սակայն կարևոր է, որ ընդունվեն բոլոր վեց տարրերը, որպեսզի հնարավոր դառնա հասնել խաղաղ կարգավորման», - նշել է համանախագահ Ուորլիքը:
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե որքանով են կողմերը պատրաստ գնալու ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ մղվող փոխզիջման, և որքանով է մոտ խաղաղության հաստատումը՝ Ջեյմս Ուորլիքը շեշտել է, որ խաղաղ կարգավորմանն ուղղված աշխատանքը պետք է շարունակվի:
«Ստատուս-քվոն անընդունելի է և գնալով ավելի վտանգավոր է դառնում, և դրա ամենավատ հետևանքը կդառնա հակամարտության վերսկսումը: Հորդորում եմ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կրկին հանդիպել մոտակա ապագայում՝ մեկնարկելու համար խաղաղության բանակցություններ, որոնց արդյունքում կստորագրվի հակամարտությունը կարգավորող պայմանագիր», - ասել է համանախագահ Ուորլիքը՝ հավելելով. «Խաղաղությունը հասանելի է՝ քաղաքական կամքի առկայության դեպքում: Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ»: