Ռուսաստանի քննչական կոմիտեի կողմից տարածված պաշտոնական հաղորդագրության համաձայն, պայթյունն իրականացրել է Դաղստանից 30-ամյա Նաիդա Ախիյալովան
Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքի ավտոբուսներից մեկում երկուշաբթի օրն առնվազն հինգ մարդու մահվան և 32 վիրավորի պատճառը դարձած պայթյունն իրականացրել է ծնունդով Դաղստանից մի կին:
Ռուսաստանի քննչական կոմիտեի կողմից տարածված պաշտոնական հաղորդագրության համաձայն, պայթյունն իրականացրել է Դաղստանից 30-ամյա Նաիդա Ախիյալովան:
«Քննիչների կողմից ստացված տեղեկությունների համաձայն, այս կինը ավտոբուսային կանգառներից մեկում նստել էր ավտոբուս, որից հետո գրեթե անմիջապես պայթյուն էր որոտացել: Այս տեղեկություները հաստատել է նաև ավտոբուսում պայթյունը վերապրած ուղևորներից մեկը», - ասված է հաղորդագրության մեջ:
Վոլգոգրադում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման փաստով հարուցվել է քրեական գործ: Հետաքննության իրականացման գործում օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր են գործուղվել Ռուսաստանի քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի քննիչներ: