Ուզբեկստանում «Ամերիկայի Ձայն»–ի հետ համագործակցող լրագրողը բողոքարկելու է դատավճիռը

Ուզբեկստանում «Ամերիկայի Ձայն»–ի հետ համագործակցող լրագրողը բողոքարկելու է դատավճիռը

«Ամերիկայի Ձայն» –ի հետ Ուզբեկստանում համագործակցող լրագրողներից մեկի համաձայն, ինքը բողոքարկելու է դատարանի կողմից իր նկատմամբ կայացված զրպարտության, վիրավորանք հասցնելու և հասարակական կարգուկանոնը վտանգելու մեղադրանքներով դատավճիռը։

Աբդուլմալիկ Բոբաևն ասում է, որ ինքը որևէ հանցագործություն չի գործել։ Անցյալ ամիս Տաշքենտի դատարաններից մեկը տուգանել էր Բոբաևին 10 հազար դոլար գումար և ազատ արձակել։

Լրագրողի դեմ ներկայացված մեղադրականում հատուկ նշվում է նրա համագործակցությունը «Ամերիկայի Ձայն»–ի հետ, որի համար նրան կարող էին բանտարկել մինչև ութ տարի ժամկետով։

Լրագրողը հույս է հայտնել, որ բողոքարկումից հետո կկարողանա շարունակել իր աշխատանքը, իսկ այս գործը գնահատել որպես ապագայում առավել զգուշություն ցուցաբերելու նշան։

Այս շաբաթ ԱՄՆ–ի արտաքին գործերի նախարարի օգնական Ռոբերտ Բլեյքը Տաշքենտում հանդիպում էր ունեցել Բոբաևի հետ՝ լրագրողի դեմ վարվող դատական գործը քննարկելու համար։