USAID-ը չի տալիս Լեռնային Ղարաբաղի մասին գոհացուցիչ պատասխան

USAID-ը չի տալիս Լեռնային Ղարաբաղի մասին գոհացուցիչ պատասխան

ԱՄՆ-ի սենատոր Ռոբերտ Մենենդեսի մի շարք հարցերին Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (USAID) գլխավոր թեկնածուն չի տալիս պատասխան այն մասին, թե ինչու է ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից նախատեսված աջակցության չափսի և 12 տարվա ընթացքում ծրագրերի իրականացման միջև ձևավորնել 25 միլիոն դոլարի տարբերություն:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գրասենյակի մամուլի հաղորդագրության համաձայն, սենատորի հարցերին գրավոր պատասխաններ առաջարկել Փեյջ Իվ Ալեքսանդրը, որը Սպիտակ տակ կողմից առաջարկվել է USAID-ի կառավարչի տեղակալի պաշտոնին:

Ալեքսանդրի կողմից տրամադրված պատասխանները լրացուցիչ տեղեկություններ են տրամադրում նոյեմբերի 17-ին Սենատի Արտաքին հարաբերությունների կոմիտեի նիստում իր ելույթի վերաբերյալ, որի ընթացքում Ալեքսանդրն ուղղակի պատասխան չի տվել սենատորի այն հարցին, թե ինչու Արցախի համար Կոնգրեսի կողմից հատկացված 60 միլիոն դոլարից ծախսվել է ընդամենը 35-ը: Փեյջ Ալեքսանդրը, տալով ընդհանուր պատասխան, ասել էր, որ «պարտավորվում է աշխատել` ապահովելու, որ Կոնգրեսի կողմից հատկացված աջակցությունը հասնի նպատակակետին»:

Այդ պատասխանին սենատոր Մենենդեսը հղել է պակաս ֆինանսավորում տրամադրելու վերջին դեպքերին վերաբերող առավել մանրամասն գրավոր հարցում` ասելով, թե «2009 ֆինանսական տարվանից սկսած Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղի համար հատկացնում է մինչև 8 միլիոն դոլար, սակայն ԱՄՆ-ի արտգործնախարարությունը այդ տարիների ընթացքում շարունակաբար հատկացրել է 2 միլիոն դոլար չափով գումար»: Մենենդեսը պահանջել է բացատրություն տալ, թե ինչու USAID-ը չի տրամադրել Լեռնային Ղարաբաղում ծրագրերի իրականացման համար հատկացված գումարն ամբողջությամբ:

Գրավոր պատասխան տալով սենատորի հարցին` Ալեքսանդրն ասել է, թե պաշտոնում հաստատվելու դեպքում նախատեսում է աշխատել այս կարևոր հարցի ուղղությամբ և հասկանում է, որ USAID-ը Լեռնային Ղարաբաղում գործող ԱՄՆ-ի կառավարության միակ զարգացման գործակալությունն է, որի աշխատանքը զգալի դրական ազդեցություն է ունեցել Լեռնային Ղարաբաղում: