ԱՄՆ-ի կենտրոնական եւ հարավային նահանգներում երեք օր շարունակվող փոթորիկների եւ պտտահողմերի արդյունքում զոհվածների թիվը շարունակում է աճել: Հորդառատ անձրեւներով զուգորդված փոթորիկներից զոհվել է ավելի քան 30 մարդ` անցած երկու տասնամյակների ընթացքում փոթորիկների պատճառով զոհերի ամենամեծ թիվը գրանցելով:
Պտտահողմերը սկսվել էին Օքլհոմա նահանգում հինգշաբթի օրը, ապա ուղղություն վերցրել դեպի Արքանզաս, Միսսիսիպի, Ալաբամա, Կարոլինա եւ Վիրջինիա:
Միայն Հյուսիսային Կարոլինայում գրանցվել է ավելի քան 60 պտտահողմ: Այս նահանգում եւ Ալաբամայում հայտարարավել է արտակարգ իրավիճակ:
Նշված 7 նահանգներում փլուզվել են տներ, արմատախիլ եղել ծառեր:
Զոհերի մեծ մասը եղել են շարժական տների բնակիչներ:
Փրկարարները շարունակում են կորած անձանց որոնման աշխատանքները: