ԱՄՆ-ի փոխնախագահը սատարել է Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի կողմից առաջարկված խաղաղության ծրագիրը կյանքի կոչելուն ուղղությամբ գործադրվող ջանքերը
Եթե Մոսկվան հրաժարվի Ուկրաինայի արևելքում գործող անջատողականների վրա ազդեցություն գործելուց և չպահանջի նրանցից վերջ դնել բռնությունները, ապա Միացյալ Նահանգներն ու իր դաշնակիցները ջանքեր են գործադրելու այն ուղղությամբ, որ դա «լրացուցիչ վնասներ առաջացնի Ռուսաստանի համար»:
Այս հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը՝ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում:
ԱՄՆ-ի Սպիտակ տան հայտարարության մեջ ասված է, որ փոխնախագահ Բայդենը բարձր է գնահատել նախագահ Պորոշենկոյի կողմից առաջարկված խաղաղության ծրագրի իրականացման ուղղությամբ ջանքեր գործադրելու, երկրի միավորման ուղղությամբ հետագա քայլեր ձեռնարկելու և դեպի ամբողջ Ուկրաինայի համար առավել բարգավաճ ապագա շարժվելու վճռականությունը:
«ԱՄՆ-ի փոխնախագահը նշել է, ու Ռուսաստանի կողմից ներկայիս ուղղության պահպանումը մեծ լրացուցիչ վնասներ կհասցնի այս երկրին», - տեղեկացրել է ԱՄՆ-ի Սպիտակ տունը:
Փոխնախագահ Բայդենը, ըստ Սպիտակ տան հաղորդագրության, շեշտել է, որ «Մեծ յոթնյակի» առաջնորդները հստակ կոչ էին արել Ռուսաստանին դադարեցնել Ուկրաինայի տարածք ուղարկվող զենքի և զինյալների հոսքը, օգտագործել անջատողականների նկատմամբ այս երկրի ունեցած ազդեցությունը՝ վերջիններիս կողմից զենքը վայր դնելու համար, և դատապարտել բռնությունները, սակայն Ռուսաստանը դեռևս չի հետևել այս կոչերից ոչ մեկին:
ԱՄՆ-ը և Եվրամիությունը պատժամիջոցներ են ընդունել Ռուսաստանի առանձին քաղաքացիների և ընկերությունների նկատմամբ այն բանից հետո, երբ այս տարվա մարտին Մոսկվան բռնակցել է Ղրիմը, և սպառնացել պատժամիջոցների ենթարկել Ռուսաստանի տնտեսության ամբողջ ոլորտներ, մասնավորապես՝ էներգետիկական և լեռնարդյունաբերական ոլորտները:
Սպասվում է, որ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների հարցը քննարկվելու է հունիսի 27-ին Եվրամիության առաջնորդների կայանալիք գագաթաժողովի ընթացքում:
ԱՄՆ-ի Սպիտակ տան համաձայն, այս հանդիպմանն ընդառաջ Բայդենն ու Պորոշենկոն համաձայնվել են «կապի մեջ մնալ»: