«Միացյալ Նահանգները որոշում է կայացրել շարունակելու ՆԱՏՕ-ի հրամանատարությամբ և վերահսկողությամբ «Փեթրիոտ» երկու մարտկոցների տրամադրումը մինչև ևս մեկ լրացուցիչ տարի՝ ի պատասխան Թուրքիայի կողմից ներկայացված խնդրանքի». Պենտագոն
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Չաք Հեյգելը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն ԱՄՆ-ը ևս մեկ տարով կթողնի «Փեթրիոտ» հրթիռները Թուրքիայում:
Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը, որի համաձայն այս որոշման մասին Հեյգելը հայտարարել է նախօրեին՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ կայացած հանդիպման ընթացքում:
«Միացյալ Նահանգները որոշում է կայացրել շարունակելու ՆԱՏՕ-ի հրամանատարությամբ և վերահսկողությամբ «Փեթրիոտ» երկու մարտկոցների տրամադրումը մինչև ևս մեկ լրացուցիչ տարի՝ ի պատասխան Թուրքիայի կողմից ներկայացված խնդրանքի», - ասված է ԱՄՆ-ի պաշտոպանության նախարարության կողմից Պենտագոնում Հեյգելի և Դավութօղլուի միջև կայացած հանդիպումից հետո տարածված հաղորդագրության մեջ:
Միացյալ Նահանգների օրինակով Թուրքիա այս տարվա սկզբին «Փեթրիոտ» հրթիռներ են ուղարկել նաև Գերմանիան ու Նիդերլանդները:
Գերմանիայի և Նիդերլանդների կողմից Թուրքիա ուղարկված «Փեթրիոտ» մարտկոցների Թուրքիայում գտնվելու ժամկետի երկարաձգումը հավանության պետք է արժանացնեն այդ պետությունների խորհրդարանները: