Ռուսաստանի պաշտոնյաների հետ բացի Սնոուդենից պետք է քննարկվեն նաև բազմաթիվ այլ խնդիրներ, ներառյալ Աֆղանստանի, Հյուսիսային Կորեայի, Իրանի, ինչպես նաև Սիրիայի շուրջ խաղաղության միջազգային համաժողով կազմակերպելու հարցերը
ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին Վաշինգտոնում ուրբաթ օրը Ռուսաստանի իր գործընկերոջ հետ կայանալիք հանդիպման ընթացքում նախատեսում է դիմել Ռուսաստանին՝ ԱՄՆ-ի պետական գաղտնիքներն «արտահոսք» իրականացնելու միջոցով հանրությանը հասանելի դարձրած Էդվարդ Սնոուդենին հանձնելու խնդրանքով:
Արտգործնախարար Քերին և պաշտպանության նախարար Չաք Հեյգելը Վաշինգտոնում այսօր բանակցություններ կանցկացնեն Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, որոնց ընթացքում, ի թիվս այլոց, կքննարկվեն երկու պետությունների համար կարևորություն ունեցող մի շարք հարցեր, ներառյալ Սիրիայի, գլոբալ անվտանգության և մարդու իրավունքների խնդիրները:
ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Ջեն Փսաքիի համաձայն, Սնոոդենի հարցն «անկասկած» կլինի քննարկման մասերից մեկը՝ հավելելով սակայն, որ Ռուսաստանի պաշտոնյաների հետ բացի այս հարցից պետք է քննարկվեն նաև բազմաթիվ այլ խնդիրներ, ներառյալ Աֆղանստանի, Հյուսիսային Կորեայի, Իրանի, ինչպես նաև Սիրիայի շուրջ խաղաղության միջազգային համաժողով կազմակերպելու հարցերը:
Ռուսաստանի իշխանությունների կողմից Էդվարդ Սնոուդենին ապաստան տրամադրելու մասին որոշումը զայրացրել է Միացյալ Նահանգներին՝ դառնալով այն պատճառներից մեկը, որոնք ստիպել էին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային դադարեցնել գալիք ամսվա ընթացքում Մոսկվայում Ռուսաստանի իր գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում անցկացնելու մասին ծրագրերը:
Արձագանքելով Պուտինի հետ հանդիպման մասին ծրագրերը դադարեցնելու Օբամայի որոշման՝ Ռուսաստանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Յուրի Ուշակովը «հիասթափեցնող» է անվանել այն՝ հավելելով, որ սառըպատերազմյան հակառակորդների միջև Սնոուդենի հարցով անհամաձայնությունը վկայում է այն մասին, որ Վաշինգտոնը հավասար գործընկեր չի համարում Ռուսաստանին: