Միացյալ Նահանգների անվտանգության ոլորտի պաշտոնյաների համաձայն, Վոլգոգրադում տեղի ունեցած հարձակումներն անակնկալ չէին, քանի որ նման հարձակումները սպասվում էին՝ օլիմպիական խաղերի բացմանը մոտենալուն պես
Միացյալ Նահանգների իշխանությունները մտահոգություն են արտահայտել այն մասին, որ իսլամիստ զինյալները կարող են հարձակումներ նախապատրաստել՝ ուղղված Սոչիում գալիք տարվա փետրվարին կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի խարխլմանը, և անվտանգության ոլորտում առավել սերտ համագործակցություն են առաջարկել Ռուսաստանին:
ԱՄՆ-ի պաշտոնյաների համաձայն, Միացյալ Նահանգների ու Ռուսատանի իշխանություններն ակտիվ հարաբերություններ են պահպանում Սոչիի օլիմպիական խաղերի անվտանգության ապահովման հարցում:
Միացյալ Նահանգները նախատեսում է Ռուսատանի հետ կիսել իր կողմից հավաքված՝ օլիմպիական խաղերի անցկացման համար վտանգ ներկայացնելու մասին վկայող տեղեկությունները:
ԱՄՆ-ի արտգործնախարարության պաշտոնյաներից մեկի համաձայն, ձմեռային օլիմպիական խաղերի հետ կապված երկու պետությունները ձեռնարկում են անվտանգության խիստ միջոցներ:
Միացյալ Նահանգների անվտանգության ոլորտի պաշտոնյաների համաձայն, Վոլգոգրադում տեղի ունեցած հարձակումներն անակնկալ չէին, քանի որ նման հարձակումները սպասվում էին՝ օլիմպիական խաղերի բացմանը մոտենալուն պես:
ԱՄՆ-ի անվտանգության ազգային խորհրդի խոսնակ Քեյթլին Հայդենի համաձայն, Միացյալ Նահանգների կառավարությունը Ռուսաստանին լիարժեք աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել՝ Սոչիի օլիմպիական խաղերին նախապատրաստվելու գործում:
«Մենք կողջունենք առավել սերտ համագործակցության հնարավորությունը՝ մարզիկների, հանդիսատեսների և օլիմպիական խաղերի այլ մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով», - ասել է ԱՄՆ-ի անվտանգության ազգային խորհրդի խոսնակը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի արտգործնախարարությունը նախօրեին զգուշություն ցուցաբերելու կոչ է արել ամերիկացի զբոսաշրջիկներին՝ Ռուսաստանում, մասնավորապես Հյուսիսային Կովկասի տարածաշրջանում պայթյունների և պատանդներ վերցնելու հնարավորության կապակցությամբ: