Վաշինգտոնն այսպիսով ավելի կոշտ դիրք է զբաղեցնում ԱՄՆ-ի, Եվրամիության, Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև Ժնևում չորեքշաբթի օրը մեկնարկող բանակցություններին ընդառաջ
Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է ընդունել Ղրիմում գործող «Չորնոմորնաֆտոգազ» ընկերության նկատմամբ՝ այսպիսով արգելափակելով այս ընկերության բաժնետոմսերի փաթեթը գնելու վերաբերյալ Ռուսաստանի «Գազպրոմ» ընկերության ծրագրերը:
ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը տեղեկացրել է, որ այս քայլը ձեռնարկվել է՝ «Գազպրոմ»-ին «Չորնոմորնաֆտոգազ»-ի հետ համագործակցության հնարավորությունից զրկելու նպատակով: Այս տարվա ապրիլի 1-ին հրապարակվել էր հաղորդագրություն, որի համաձայն «Գազպրոմ»-ը նախատեսում է ֆինանսավորել Ղրիմում ստորջրյա գազատարի շինարարությունը և կմասնակցի Ղրիմի էներգետիկական ընկերությունների սեփականաշնորհման:
«Մենք տեղեկացնում ենք աշխարհը, որ ոչ ոք չի կարողանալու անպատիժ ներդրումներ կատարել Ղրիմում», - ասել է ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցիչը՝ շեշտելով, որ եթե «Գազպրոմ»-ը գործարքներ կնքի «Չորնոմորնաֆտոգազ»-ի հետ կամ գնի այս ընկերության որևէ ակտիվ, ապա այն նույնպես կարող է ենթարկվել պատժամիջոցների:
Միացյալ Նահանգների կողմից սահմանված պատժամիջոցների գործողությունը տարածվել է նաև Ղրիմի անջատողականների որոշ առաջնորդերի ու Ուկրաինայի նախկին պաշտոնյաներից մեկի վրա:
Պատժամիջոցների այս փաթեթը նման միջոցների արդեն երրորդ փաթեթն է, որն ընդունվում է Միացյալ Նահանգների կողմից: Վաշինգտոնն այսպիսով ավելի կոշտ դիրք է զբաղեցնում ԱՄՆ-ի, Եվրամիության, Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև Ժնևում չորեքշաբթի օրը մեկնարկող բանակցություններին ընդառաջ:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ պատժամիջոցներ են ընդունվել Ղրիմի անջատողականների ղեկավար Պետր Զիմայի, Սևաստոպոլի ինքնահռչակ ղեկավար Ալեքսեյ Չալիի, Ղրիմի նախարարների խորհրդի նախկին փոխնախագահ Ռուստամ Թեմիրգալիևի, Ղրիմի պետական խորհրդի խոսնակի խորհրդական Յուրի Ժերեբցովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնությունների խորհրդում Ղրիմը ներկայացնող Սերգեյ Ցեկովի նկատմամբ:
Պատժամիջոցները սահմանելուց հետո ԱՄՆ-ում արգելափակվում են պատժամիջոցների ենթարկվածների ցուցակում ներառված անձանց բոլոր ակտիվներն ու ֆինանսական գործարքները, ԱՄՆ-ի քաղաքացիներին և ընկերություններին արգելվում է վերջիններիս հետ որևէ գործարքների մեջ մտնել: