BP ընկերությունն ավարտին հասցրեց վնասված նավթահորի մեջ ցեմենտ մղելու աշխատանքները

BP ընկերության աշխատանքային խմբերը ավարտեցին Մեքսիկական ծոցում վնասված նավթահորի մեջ ցեմենտ մղելու աշխատանքները, որոնք կազմում էին «անշարժ վերացման» գործընթացի մի մասը: Այդ գործընթացի մաս էին կազմում նաև նավթահորի մեջ ցեխ մղելու աշխատանքները: Ընկերությունը պատրաստվում է անցնել աշխատանքների իրականացման հաջորդ փուլին և սկսել նավթահորն ընդմիշտ զմրսելու աշխատանքները:

Վթարի հետևանքների վերացման պետական ծառայությունների գործողությունների ղեկավար, ԱՄՆ-ի առափնյա պահպանության նախկին ծովակալ Թեդ Ալենը հինգշաբթի օրն ասել է, որ բեռնաթափող նավթահոր հորատելու աշխատանքները կվերսկսվեն, երբ ավարտվեն ցեմենտ մղելու աշխատանքները, և ցեմենտը պնդանա: Նրա խոսքերով, ցեմենտը պնդանալու համար անհրաժեշտ է 24-ից 36 ժամ:

Ալենն ասել է, որ իր կարծիքով վնասված նավթահորը չի կարելի անվտանգ համարել այնքան ժամանակ, քանի դեռ չեն ավարտվել բեռնաթափող նավթահոր հորատելու աշխատանքները և վնասված նավթահորը չի վնասազերծվել` դրա ստորին հատվածից ցեխ և ցեմենտ մղելու միջոցով: