ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այս օրը մասնակցել է երկրի մայրաքաղաք Վաշինգտոնի մոտակայքում գտնվող Արլինգտոնի ազգային գերեզմանոցում անցկացվելիք հիշատակի արարողությանը
Ամերիկացիները, ըստ ավանդույթի, մայիս ամսվա երկուշաբթի վերջին օրը հարգանքի տուրք են մատուցում բոլոր պատերազմներում զոհված զինծառայողների հիշատակին։
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այս օրը մասնակցել է երկրի մայրաքաղաք Վաշինգտոնի մոտակայքում գտնվող Արլինգտոնի ազգային գերեզմանոցում անցկացվելիք հիշատակի արարողությանը և ուղերձով է դիմել՝ Հիշատակի օրվա կապակցությամբ:
Նախագահ Օբաման նախօրեին Աֆղանստան կատարած իր անակնկալ այցի ընթացքում ուղերձով էր հանդես եկել այս երկրում գտնվող ԱՄՆ-ի զինծառայողների առջև՝ նշելով, որ այս երկրում ռազմական հաջողությունները «շատ թանկ գնով են ձեռք բերվել»:
«Աֆղանստանում գտնվող ռազմակայաններում և ամբողջ Ամերիկայով մեկ մենք հարգանքի տուրք կմատուցենք բոլոր նրանց հիշատակին, ովքեր մեր ազատության համար են զոհաբերել իրենց կյանքը: Մասնավորապես, մենք կհիշենք 2200 ամերիկացիների հայրենասերներին, որոնք ամենամեծ զոհաբերությունն են կատարել, հավատարմության ամենաբարձր աստիճանը ցուցաբերել են այստեղ՝ Աֆղանստանում: Ես գիտեմ, որ դուք կանգուն եք մնացել ռազմական այս փորձություններում: Գիտեմ, որ ձեզանից շատերն այսօր իրենց սրտերում են պահում զոհված ընկերների մասին հիշատակը, և մենք հավերժ ենք հարգանքի տուրք մատուցելու նրանց հիշատակին», - Աֆղանստանում ասել է նախագահ Օբաման:
Արլինգտոնի ազգային գերեզմանատանը, ինչպես նաև ազգային այլ գերեզմանատներում կամավորականներն ամերիկյան փոքր դրոշներ են տեղադրել յուրաքանչյուր զոհված զինծառայողի գերեզմանին։ Երկրի տարբեր մասերում անցկացվում են հիշատակի արարողություններ, շքերթներ և մարզական միջոցառումներ։
Հիշատակի օրն ամերիկացիներից շատերը արձակուրդ են գնում, քանի որ այս օրվան նախորդող հանգստյան օրերը համարվում են ամառային արձակուրդների ոչ պաշտոնական սկիզբը։ Հիշատակի օրը բազմաթիվ ընտանիքներ ուղևորվում են քաղաքից դուրս, կազմակերպում են պիկնիկներ լողափերում և զբոսայգիներում: