Հիշատակի օրը ԱՄՆ-ում

ԱՄՆ-ի տարբեր հատվածներում անցկացվող արարողություններով նշվեց Հիշատակի օրը

Երկուշաբթի օրն ամերիկացիներն իրենց հարգանքի տուրքն են մատուցում զինվորական ծառայության ժամանակ զոհված մարտիկներին՝ երկրի տարբեր հատվածներում անցկացվող արարողություններով։

Փոխնահագահ Ջո Բայդենը Արլինգտոնի ազգային գերեզմանատան արարողության ժամանակ նշեց, որ Հիշատակի այս օրը ամերիկացիների համար վշտի եւ հպարտութան օր է։

Բայդենն ասաց, որ զոհվածների հարազատները, բոլոր մյուս ամերիկացիների հետ միասին պետք է հպարտությամբ հիշեն ընկածներին, նրանց սխրանքն ու քաջությունը։

Բարաք Օբաման Հիշատակի օրվա արարողությանը մասնակցել է Չիկագոյից ոչ հեռու գտնվող Աբրահամ Լինքոլնի անվան գերեզմանատանը։