«Վերջին 24 ժամվա ընթացքում Յանուկովիչի պահվածքն անընդունելի է, և եթե նա շարունակի օգտագործել բուլդոզերներ և մահակներ խաղաղ ցույցերը ցրելու համար, ապա դա կարող է հետևանքներ ունենալ, իրականա հետևանքներ»
Միացյալ Նահանգների օրենսդիրները նախատեսում են մշակել օրինագիծ, որով Ուկրաինայի պաշտոնյաներին կարգելվի ԱՄՆ-ի մուտքի արտոնագրերի տրամադրումը և կսառեցվեն Միացյալ Նահանգներում նրանց պատկանող ակտիվներն այն դեպքում, եթե Ուկրաինայի իշխանությունները սաստկացնեն բռնությունները երկրում շարունակվող ցույցի մասնակիցների նկատմամբ:
Ուկրաինայում նախօրեին հակակառավարական ցուցարարների դեմ կիրառված դաժանությունները դատապարտել են ԱՄՆ-ի հանրապետական և դեմոկրատական կուսակցությունների օրենսդիրները:
«Մենք ուշիուշով կհետևենք Յանուկովիչի գործողություններին», - ասել է ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Քրիս Մերֆին՝ հավելելով. «Վերջին 24 ժամվա ընթացքում նրա պահվածքն անընդունելի է, և եթե նա շարունակի օգտագործել բուլդոզերներ և մահակներ խաղաղ ցույցերը ցրելու համար, ապա դա կարող է հետևանքներ ունենալ, իրականա հետևանքներ»:
ԱՄՆ-ի Սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամների օգնականները տեղեկացրել են, որ օրենսդիրների գրասենյակների աշխատողների մակարդակով անցկացում են քննարկումներ ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից Ուկրաինայում տեղի ունեցող խռովություններին արձագանքելու եղանակների մասին, այդ թվում՝ «Մագնիտսկիի օրենքի» նման եղանակով, որով մարդու իրավունքների խախտումներ թույլ տված Ռուսաստանի պաշտոնյաներին արգելվել է մուտք գործել Միացյալ Նահանգներ և սառեցվել են ԱՄՆ-ում վերջիններիս ակտիվները:
Ուկրաինայի իշխանությունների նկատմամբ բոլոր միջոցներն, այդ թվում՝ պատժամիջոցների, կիրառելու հնարավորության քննարկման մասին հայտարարությամբ հանդես է եկել նաև Միացյալ Նահանգների արտգործնախարարությունը: