Սենատի կողմից ներկայացվելիք օրինագծի հետագա ճակատագիրն անորոշ է մնում՝ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը վերահսկող հանրապետականների շրջանում տիրող խորը տարաձայնությունների պատճառով
ԱՄՆ-ի Սենատում չորեքշաբթի օրը կանցկացվի «վերջին մարտը»՝ ուղղված Միացյալ Նահանգների կառավարության կողմից փոխառությունների կատարելու իրավունքի վերին շեմի բարձրացման:
Միացյալ Նահանգների դեմոկրատներն ու հանրապետականները նախօրեին դադարներով անցկացված բանակցություններից հետո հանդես են եկել հայտարարությամբ, որի համաձայն նրանք «շատ մոտ են պետական պարտքի վերին շեմի բարձրացման և գործունեությունը մասամբ դադարեցրած պետական մարմինների վերաբացման շուրջ համաձայնության գալուն»: Այս համաձայնությունը չորեքշաբթի օրը կներկայացվի Սենատի ամբողջական կազմով անցկացվող նիստի ժամանակ:
Սենատի կողմից ներկայացվելիք օրինագծի հետագա ճակատագիրն այնուամենայնիվ անորոշ է մնում՝ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը վերահսկող հանրապետականների շրջանում տիրող խորը տարաձայնությունների պատճառով, որոնց հետևանքով երեքշաբթի օրը Ներկայացուցիչների պալատին երկու անգամ չէր հաջողվել համաձայնության գալ պետական փոխառությունների խնդրի և պետական ձեռնարկությունների վերաբացման իր սեփական ծրագրի շուրջ:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այս ընթացքում հերքել է այն հաղորդագրությունները, որոնց համաձայն հանրապետականների հետ քննարկումների ընթացքում ինքը չի գնացել փոխզիջման՝ միաժամանակ «ծայրահեղական» որակելով «Թեյախմության կուսակցության» մարտավարությունը: