ԱՄՆ-ում այսօր նշվում է Վետերանների օրը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ԱՄՆ-ի Սպիտակ տանը զինված ուժերի մի խումբ վետերանների և նրանց ընտանիքների հետ նախաճաշ կանցկացնի, որից հետո Արլինգթոնի ռազմական գերեզմանատանը կմասնակցի ծաղկեպսակներ դնելու արարողությանը
Միացյալ Նահանգներում այսօր նշվում է Վետերանների օրը, որի ընթացքում ամերիկացիները հարգանքի տուրք են մատուցում բոլոր պատերազմների մասնակիցներին:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ԱՄՆ-ի Սպիտակ տանը զինված ուժերի մի խումբ վետերանների և նրանց ընտանիքների հետ նախաճաշ կանցկացնի, որից հետո Արլինգթոնի ռազմական գերեզմանատանը կմասնակցի ծաղկեպսակներ դնելու արարողությանը:

Միացյալ Նահանգներում դեռևս 1919 թվականին սկսել են նշել «Զինադադարի օրը»՝ ի հիշատակ Գերմանիայի և Դաշնակից ուժերի միջև դրանից մեկ տարի առաջ Առաջին աշխարհամարտին վերջ դրած խաղաղության պաշտոնական համաձայնագրի կնքման:

Երկրորդ աշխարհամարտից և Կորեական պատերազմից հետո՝ 1954 թվականին, այս օրը վերանվանվել էր՝ ստանալով «Վետերանների օր» անվանումը, որի ընթացքում հարգանքի տուրք է մատուցվում բոլոր պատերազմների ամերիկացի վետերաններին: