Աֆղանստանում շաբաթ օրն անցկացված նախագահական ընտրություններից հետո ձայների հաշվարկը դեռևս շարունակվում է
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, արտգործնախարար Ջոն Քերրին և պաշտպանության նախարար Չաք Հեյգելը գովասանքի խոսքեր են ուղղել Աֆղանստանին՝ այնտեղ շաբաթ օրը կայացած ընտրությունների կապակցությամբ: Չնայած Աֆղանստանի նոր նախագահի անունը կարող է հայտնի չդառնալ դեռևս մի քանի շաբաթ՝ Օբամայի վարչակազմը հույս ունի, որ երկրի նոր ղեկավարը վերջնական տեսքի կհասցնի Աֆղանստանում Միացյալ Նահանգների փոքրաթիվ զորախմբի ներկայության վերաբերյալ երկկողմանի անվտանգության համաձայնագիրը:
Աֆղանստանում շաբաթ օրն անցկացված նախագահական ընտրություններից հետո, որոնց ընթացքում երկրի բազմաթիվ բնակիչներ, հաղթահարելով սպառնալիքները, մասնակցել են ընտրությունների, ձայների հաշվարկը դեռևս շարունակվում է:
Նախագահական թեկնածու Աշրաֆ Ղանին համոզվածություն է հայտնել, որ Աֆղանստանի ժողովուրդն ապացուցել է «քվեարկության, այլ ոչ թե կրակոցների միջոցով իր ղեկավարներին ընտրելու ունակությունը»:
«Աֆղանստանի հասարակությունը գնահատում է ժողովրդավարությունը և հավատացած է, որ այն հնարավոր կլինի զարգացնել», - ասել է նախագահական թեկնածու Ղանին:
Չնայած երկրում անցկացված նախագահական ընտրությունների ընթացքում գրանցվել են որոշ վայրերում տեղի ունեցած խախտումների մասին հաղորդագրություններ, դրանք սակայն չեն սասանել աֆղանստանցիների հավատը նախագահական ընտրությունների՝ որպես ժողովրդավարական գործընթացի հանդեպ: Նախագահական մեկ այլ թեկնածու Աբդալլահ Աբդալլահի կարծիքով, բողոքները գրանցվել են և մշակվել, ինչից հետո դրանք ներկայացվել են համապատասխան անկախ մարմնի՝ «Ընտրական խախտումների անկախ հանձնաժողովի»:
Աբդալլահը հույս է հատնել, որ այս բողոքները պատշաճ ուշադրության կարժանանան:
Աֆղանստանում 12 տարի տևած պատերազմը Միացյալ Նահանգների պատմության մեջ ռազմական ամենաերկար գործողությունն է դարձել, և նախագահ Բարաք Օբաման խոստացել է վերջ դնել այս պատերազմին՝ միաժամանակ պահպանելով այս երկրում մեծ ջանքերի շնորհիվ ձեռք բերված առաջընթացը:
Աֆղանստանի հետզհետե ուժեղացող անվտանգության ծառայությունների հսկողության ներքո իրականացվող իշխանության փոխանցումը Միացյալ Նահանգների վարչակազմը համարում է Աֆղանստանում զինված ուժերի հզորացման, ապա աստիճանաբար դուրս բերման իր որդեգրած ռազմավարության հաջողության նշան:
ԱՄՆ-ի Սպիտակ տան խոսնակ Ջոշ Էրնստի կարծիքով, Աֆղանստանում անցկացված ընտրությունները զգալիորեն տարբերվում են Միացյալ Նահանգներում անցկացվող ընտրություններից, որոնց արդյունքներից հասարակությունը սովորաբար տեղեկանում է ընտրությունների ավարտից անմիջապես հետո կամ հաջորդ օրը:
«Միաժամանակ հույս ունենք, որ ընտրությունները խաղաղ և համապարփակ կլինեն և կընդունվեն Աֆղանստանի հասարակության լայն շերտերում» - նշել է Էրնստը՝ հավելելով, որ քաղաքական կայուն և բնակչության համար ընդունելի անցումը հույժ կարևոր է Աֆղանստանին միջազգային օժանդակության պահպանման համար:
Ի տարբերություն իր պաշտոնը լքող նախագահ Համիդ Քարզայի, Աֆղանստանի նախագահի բոլոր թեկնածուները նախընտրական շրջանում խոստացել են անվտանգության ոլորտի համաձայնագիր ստորագրել Միացյալ Նահանգների հետ: Համաձայնագրով նախատեսվում է Աֆղանստանում թողնել ԱՄՆ-ի զորախմբի մի քանի հազար զինծառայող՝ հիմնականում փորձի փոխանակման և խորհրդատվության աշխատանքների իրականացման նպատակով:
Աֆղանստանում գտնվող Միացյալ Նահանգների զինված ուժերի դուրսբերման ծրագիրը վայելում է ԱՄՆ-ի օրենսդիրների աջակցությունը, որոնք միաժամանակ պնդում են, որ այս երկրում ձեռք բերված առաջընթացը չպետք է վատնել:
ԱՄՆ-ի սենատոր Թիմ Քեյնի խոսքով, Աֆղանստանում իրենց կյանքը զոհաբերել է ամերիկացի 2300 զինծառայող, և այս երկրում Միացյալ Նահանգները ծախսել է մոտ 600 միլիարդ դոլար կազմող գումար:
Սենատոր Քեյթն ասել է, որ չնայած Աֆղանստանում դեռևս մնացող բազմաթիվ ներկա և ապագա մարտահրավերների, անհրաժեշտ է հիշել, որ 2001 թվականին թալիբների իշխանությունները տապալելուց հետո անցած 13 տարիների ընթացքում այնուամենայնիվ հնարավոր դարձավ գրանցել զգալի առաջընթաց:
Փորձագետների կարծիքով, Աֆղանստանում անցկացված նախագահական ընտրությունների ընթացքում բռնությունների չնչին մակարդակը մեծ ոգևորությամբ է ընդունվել Միացյալ Նահանգների իշխանությունների շրջանում: Միացյալ Նահանգների իշխանությունների կողմից գոհունակությամբ է ընդունվել նաև այն, որ Աֆղանստանում մինչև գալիք ամսվա սկիզբը հայտնի կդառնա երկրի նորընտիր նախագահի անունը: